Արմեն Հարությունյան (գյուղատնտես)
հայ տնտեսագետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Արմեն Անատոլիի Հարությունյան (սեպտեմբերի 9, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, գյուղատնտես, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (2013[1] - 2018 թ. օգոստոսի 10[2])։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ (2018 թ. օգոստոս)[3]։
Արմեն Անատոլիի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1981 |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | ՀԱԱՀ-ԱՈւԿ (1998-2002) ՀՀ ՊԿԱ (2006-2009) Բրիստոլի համալսարան (2010-11) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատանք | ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար (2013-2018) |
Կրթություն
խմբագրել- 1998-2002 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈւԿ)՝ «ֆինանսներ և կառավարում» մասնագիտությամբ։
- 2006-2009 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
- 2010-2011 թթ. - սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի միջազգային տնտեսական զարգացման բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ունի ավագ սերժանտի զինվորական կոչում։
- 2004 թ. - Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ագրոգիտասփյուռ դեպարտամենտում որպես փորձագետ։
- 2004-2005 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի փորձագետ։
- 2005-2010 թթ. աշխատել է որպես ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրի Ախալքալաքի մասնաճյուղի համակարգող։
- 2011 թ. - աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամում՝ որպես ծրագրերի գնահատման և դիտանցման փորձագետ։
- 2011-2012 թթ. աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում՝ որպես տնտեսագետ։
- 2012 թ. - աշխատել է Հայկական բերքի առաջմղման կենտրոնում (ՀԲԱԿ) որպես մարկետինգի և միջազգային կապերի բաժնի պետ
- 2012-2013 թթ.՝ Կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ։
- 2012 թ. հոկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական։
- 2013 թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ[4][5]
- 2018 թ. օգոստոսի 10-ին ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
Ամուսնացած չէ։ Անկուսակցական է։
Կրթական գործունեություն
խմբագրել- 2012-2014 թթ.՝ դասավանդել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, 2016 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է, 2018 թվականից դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀՀ վարչապետի ֆուտբոլի գավաթի լավագույն պաշտպանի հուշանվեր
- Արդյունավետ համագործակցության հուշամեդալ, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
- Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար», 2018 թ.[6]
TEDx Երևան
խմբագրել2016 թվականին Հարությունյանը TEDx Երևանի TEDxSalon-ում մասնակցել է «Forum Magnum» խորագրով միջոցառմանը[7], որտեղ անդրադարձել է մարդկային կապիտալի և դրա հիմնական բաղադրիչների նոր հեռանկարներին, տաղանդի ու հմտությունների, կրթության, նորարարության, ջանասիրաբար աշխատանքի հզորացման ու խրախուսման կարևորությանը և ամենուր մարդկային կապիտալի զարգացմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արմեն Հարությունյան | minagro.am». minagro.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 2,0 2,1 «ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Administrator. «Հարությունյան Արմեն». anau.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Արմեն Հարությունյանը պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով
- ↑ TEDxYerevanSalon: Forum Magnum (Jan 2016), Armen Harutyunyan