Արմեն Հարությունյան (բժիշկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հարությունյան (այլ կիրառումներ)

Հարությունյան Արմեն Շավարշի (հունվարի 28, 1952(1952-01-28), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ատամնաբույժ, զինվորական բժիշկ։ Պաշտպանության Բանակի բժշկական ծառայության պահեստի կապիտան (1993 թվական)։

Արմեն Հարությունյան
Ծնվել էհունվարի 28, 1952(1952-01-28) (72 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Չիտայի (Ռուսաստան) պետական բժշկական ինստիտուտը, վերապատրաստվել Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան 2-րդ բժշկական (1978 թվական), բժիշկների կատարելագործման (1980 թվական) ինստիտուտներում։

1978- 1779 թվականներին աշխատել է Բաքվի 4-րդ, 1979-1990 թվականներին՝ Ստեփանակերտի կենտրոնական ատամնաբուժական, 1990- 1991 թվականներին՝ ԼՂՀ ՆԳ պոլիկլինիկաներում։ 1991-1992 թվականներին՝ «Արցախ» փրկարարական ջոկատի անդամ, 1992-1996 թվականներին՝ Ասկերանի, Շուշիի Պաշտպանության Շտաբների, 1996- 1997 թվականներին՝ Մաղաղիսի №14 զորամասի բժշկական ծառայությունների պետ։ 1997 թվականից՝ Ստեփանակերտի «ժպիտ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (ատամնաբուժական) տնօրեն, միաժամանակ դասախոսում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։

Մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, 1990-1994 թվականներին Մալիբեկլուի, Խոջալուի, Շուշիի, Աղդամի, Ֆիզուլիի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի ժամանակ կազմակերպել է վիրավորների տարհանումը, ռազմաճակատի առաջին գծի ռազմադաշտային շարժական հոսպիտալներում, Պաշտպանության Շտաբների բուժմասերում և հոսպիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Համահայկական ստոմատոլոգների միության անդամ է (2002 թվական)։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։