Արմենուհի Սեյրանյան

հայ օպերային երգչուհի

Արմենուհի Արմենի Սեյրանյան (ապրիլի 22, 1967(1967-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։ ՀՀ վաստակավոր արտիստ (2015)[1]։

Արմենուհի Սեյրանյան
Ծնվել էապրիլի 22, 1967(1967-04-22) (57 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցը, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1996 թվականից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 1998 թվականից դասավանդում է նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ 2009 թվականից՝ դոցենտ։ 2016 թվականից՝ պրոֆեսոր։ Գրել է աշխատություններ, տպագրված կոնսերվատորիայի «Ուսումնամեթոդական աշխատանքների ժողովածույում» և «Երաժշտական Հայաստան» միջազգային գիտական ամսագրում։ Հանդիսանում է նաև «Շարական» անսամբլի մենակատարը (գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ), որի հետ ելույթներ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Վեհափառ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Արարատ» երգի միակ կատարողն է[2][3]։

Համագործակցել է Ազգային օպերայի կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի, Հայաստանի ռադիոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ֆրանսիական «Գզերեմիա» անսամբլի և արտասահմանյան մի շարք մենակատարների հետ։ Ձայնագրվել է Իրանում նկարահանված «Սուրբ կույս Մարիամ» ֆիլմում[2]։

Համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Արամ Սաթյանի, Աշոտ Բաբայանի, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի, դիրիժոր Օհան Դուրյանի և այլոց հետ[2]։

Ձայնագրել է հոգևոր երգերի 3 լազերային սկավառակ, որոնցից մեկը 1996 թվականին թողարկել է Celestial Harmonies ֆիրման ԱՄՆ-ում և այնտեղ արժանացել է «Հոգևոր երգերի լավուգույն ձայնասկավառակ» մրցանակին։ Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում ունի շուրջ քառասուն ձայնագրություններ[2]։

Մենահամերգներով շրջագայել է Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Սլովենիայում, Սիրիայում, Հնդկաստանում, Վրաստանում, Կորեայում, Սիրիայում, Արցախում և այլ երկրներում[2]։

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Արմեն Տիգրանյան Անուշ Անուշ
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Վիոլետա
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ Օլիմպիա

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Նախագահի հրամանագրերը». 23.05.2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Արմենուհի Սեյրանյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Արմենուհի Սեյրանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.