Արմենիա հյուրանոց (Ստեփանակերտ)

«Արմենիա» հյուրանոց, ոչ պետական և ներկայումս չգործող 4 աստղանի հյուրանոց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում[1][2][3]։ Հյուրանոցի շենքը գտնվում է Ստեփանակերտի Փետրվարի 20-ի փողոցում, կառուցվել է 2007 թվականին[2]։ Հյուրանոցը պատկանում է «Ալյուս Գրուպ» ՓԲԸ-ին[4]։

Արմենիա հյուրանոց
Տեսակհյուրանոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՍտեփանակերտ
ՀասցեՓետրվարի 20-ի փողոց, 4 շենք
ՓողոցՓետրվարի 20-ի փողոց
Անվանված էՀայաստան
Սեփականատեր«Ալյուս Գրուպ» ՓԲԸ
Հիմնադրված է2007
Դադարել է աշխատել2023
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

«Արմենիա» հյուրանոցը գտնվում է Արցախի Հանրապետության Վերածննդի հրապարակում, Ազգային ժողովի շենքի հարևանությամբ[1]։ Հյուրանոցի շենքը կառուցվել է 2007 թվականին[2]։ Ունեցել է 75 հոգանոց անձնակազմ, ովքեր Կանադայի գործադիր ծառայության կազմակերպության՝ «CESO International»-ում անցել էին վերապատրաստություն[1]։

Ներքին հարդարանք խմբագրել

Հյուրանոցն ունի մեծ նախասրահ, 55 հարմարավետ սենյակներ, որոնք նախատեսում են ինչպես մի տեղանոց, այնպես էլ երկտեղանոց, լյուքս, ընտանեկան և ապարտամենտ[1][2]։ Բոլոր սենյակներում կային ինտերնետ, միջազգային հեռախոսագիծ և արբանյակային հեռուստատեսություն[2]։ Հյուրանոցում կար նաև սաունա, մարզասրահ, կոնֆերանսների դահլիճ և «Արմենիա» ռեստորանը[2]։ Ունեցել է բոլոր այն հարմարությունները, որը տրամադրվում է 4 աստղանի հյուրանոցներում[1]։

Ծառայություններ խմբագրել

Հյուրանոցն ունեցել է հետևյալ ծառայությունները[2]

  • հյուրերի ընդունում (24 ժամ)
  • կայանում
  • ուղեբեռների պահասենյակ
  • անլար Ինտերնետ
  • բար
  • ռեստորան
  • հանդիսությունների դահլիճ
  • լաունջ Բար
  • շոգեբաղնիք
  • ֆիթնես կենտրոն
  • բիլիարդի սրահ
  • փակ լողավազան
  • կոնֆերենց / հանդիպումների դահլիճ
  • նվերների խանութ
  • լվացքատուն

Ներկա վիճակ խմբագրել

2024 թվականի մարտին Տելեգրամյան ալիքներում կադրեր են հայտնվում Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող Ազգային ժողովի շենքը, որը գտնվում է «Արմենիա» հյուրանոցի կողքին[5]։ Բացի Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելուց, ադրբեջանցիները հիմնովին քանդում են նաև «Ազատամարտիկների» շենքը, որը գտնվում էր Ազգային ժողովի շենքի հարևանությամբ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ARMENIA HOTEL STEPANAKERT». eltravelclub.am. 2015 թ․. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Արմենիա Հյուրանոց Ստեփանակերտ». pages.am. 2023 թ․ ապրիլի 19. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Armenia Hotel, Stepanakert». armenia-tour.com. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Արցախի կառավարությունն անշարժ գույք է վարձակալում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանցից». hetq.am. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  5. 5,0 5,1 «Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը». news.am. 2024 թ․ մարտի 4. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.