Արման Չիլինգարյան

հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Արման Սմբատի Չիլինգարյան (հոկտեմբերի 22, 1975(1975-10-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության[1], ԱՊՀ և Բալթյան երկրների կինոկոնֆեդերացիաների միության անդամ։

Արման Չիլինգարյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1975(1975-10-22) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1997)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր և դասախոս
IMDbID ID 7681103

Կենսագրություն

խմբագրել

1982-1992 թվականներին սովորել և ավարտել է Ս. Մ. Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի լեզվա-հասարակագիտական ֆակուլտետը՝ գերմաներեն լեզու և երկրագրություն մասնագիտությամբ։ 2007-2008 թվականներին մասնակցել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներին (Վ. Ի. Խոտինենկոյի խաղարկային ֆիլմերի արվեստանոց)։ 2018 թվականին Պանարմենիա մեդիա դպրոցում անցել է դասընթաց ռեժիսորների, սցենարիստների, պրոդյուսերների համար։

2013 թվականին եղել է ԱՐ հեռուստաալիքի գլխավոր ռեժիսորը, 2005-2007 թվականներին՝ Երկիր մեդիա հեռուստաալիքի «Կինոդեմքեր» հաղորդաշարի հեղինակ և վարող, 2002-2004 թվականներին՝ ԱՐ հեռուստաալիքի «Էլիտար կինո» հաղորդաշարի հեղինակ և վարող, 1996-1997 թվականներին՝ Հայաստանի հանրային ռադիոյով հեղինակել և վարել է «Ով, ինչ, որտեղ» հաղորդաշարը։ 2014 թվականից դասավանդում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (Մոնտաժի տեսություն և պրակտիկա,կինոկոմպոզիցիա)[2]։

Հրապարակումներ

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • «Լավագույն ֆիլմ» մրցանակ՝ ԱՊՀ և Բալթյան երկրների կինոկոնֆեդերացիայի դեբյուտային ֆիլմերի մրցույթ, 2010[5],
  • «Ցատկերթ» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի «Լավագույն ռեժիսոր» մրցանակ՝ Վերոնայի միջազգային կինոփառատոն, 2011,
  • «Լավագույն ռեժիսոր» մրցանակ՝ ԱՊՀ և Բալթյան երկրների կինոկոնֆեդերացիայի դեբյուտային ֆիլմերի մրցույթ
  • «Հույս» մրցանակ՝ Հայաստանի ազգային կինոակադեմիա, 2011
  • «Լավագույն երաժշտություն» անվանակարգ «Armenian world music» մրցանակաբաշխություն,
  • «Լույսի կաթիլներ» ֆիլմը ճանաչվել է Ճապոնիայի «Tokyo Film Awards»-ի լավագույն ֆիլմ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի Կինոգործիչների Միություն. միության անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Արման Սմբատի Չիլինգարյան». aspu.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  3. Kinoashkharh (2023 թ․ մարտի 25). «Հեռավոր ու հարազատ Երևանը Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմում». Kinoashkharh. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Admin, NCCA. «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ (2021թ.)». ncca.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Фильм «Вода» представит республику на МКФ стран СНГ, Балтии и Грузии «Кыргызстан - страна короткометражных фильмов» - Новости Армении - Терт.am». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.