Լույսի կաթիլներ
«Լույսի կաթիլներ», ռեժիսոր Արման Չիլինգարյանի լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ սոցիալական դրամա, նկարահանված 2021 թվականին[1][2]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2021 թվականին։ Ֆիլմը դիտողին տեղափոխում է 1990-ականների սկիզբ, ծանր ժամանակներ Հայաստանում՝ էներգետիկ ճգնաժամ, պատերազմ։ Ֆիլմի հերոսները փորձում են լույսի շողեր գտնել անհույս թվացող իրականության մեջ[3]։
Լույսի կաթիլներ Լույսի կաթիլներ և անգլ.՝ Light Drops | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2021 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Արման Չիլինգարյան |
Սյուժե
խմբագրելՖիլմում ներկայացվում է Անկախ Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո, 1993 թվականին։ Զինվորական կալանքից ազատվելուց հետո՝ զորացրվելով Արսենը վերադառնում է տուն։ Ծնողները զոհվել են ավտովթարից, երբ նա կալանքում էր։ Բանակային անցյալը և իր հետ այնտեղ տեղի ունեցածը ազդեցություն է թողել Արսենի վրա։ Լուռ վերապրելով անցյալը փորձում է համակերպվել քաղաքացիական կյանքին։ Նրան փորձում է օգնել բանակային հրամանատարը, որը դարձել է հոգևորական։ Արսենը հանդիպում է Մարիին, միայնակ աղջկան տուն է ուղեկցում։ Դատարկ փողոցներով ընթացող տրոլեյբուսը հոսանքի հովհարային անջատման պատճառով կանգ է առնում, իսկ Արսենը շարունակում է խորհրդավոր անծանոթուհուն ուղեկցել։ Իր ներքին ջերմությունից ու անթաքույց հիացումից չի էլ նկատում քաղաքի սառն ամայությունը․ կարծես աշխարհում երկուսով են[1]։
Դերերում
խմբագրել- Սասուն Սարգսյան - Արսեն,
- Էմմա Բաբախանյան,
- Վիգեն Ստեփանյան,
- Դավիթ Թադևոսյան - Արթուր,
- Մարատ Բեյբության,
- Դավիթ Հարությունյան,
- Կարինե Ջանջուղազյան - բժիշկ,
- Սաթիկ Հազարյան։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր - Արման Չիլինգարյան
- Սցենարիստ (ներ) - Արման Չիլինգարյան, Գարիկ Մաշկարյան
- Օպերատոր - Արտավազդ Խաչատուրյան
- Պրոդյուսեր (ներ) - Արման Չիլինգարյան, Սադիկ Շեր-Նիյազ
- Երաժշտություն - Լևոն Թևանյան (մեկական երգ օգտագործվել է նաև Ռուբեն Հախվերդյանից և «Լավ էլի» խմբի երգերից)[4]
- Հնչյունային ռեժիսոր - Տիգրան Կուզիկյան
- Ընկերություն (ներ) - ՉԻԼԼ ՖԻԼՄ, ԱՅՏԻՇ ՖԻԼՄ
Մրցանակներ
խմբագրել- Հնդկաստանի Mysuru միջազգային կինոփառատոնի (Mysuru International Film Festival) «Լավագույն ռեժիսոր» մրցանակ[1][3],
- Ճապոնիայի կինոյի և հեռուստատեսության բնագավառի պրոֆեսիոնալների «Tokyo Film Awards» կինոմրցույթում ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում[1],
- «Լավագույն դրամա» մրցանակ, Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի կատեգորիա[1]։
Այլ տեղեկություններ
խմբագրել- «Լույսի կաթիլներ» ֆիլմը նկարահանվել է 6 տարի[3]։
- Այս ֆիլմում իր վերջին դերն է խաղացել Վիգեն Ստեփանյանը[3]։
- Նկարահանումներն անցկացրել են Երևանում, իսկ պատերազմական դրվագները՝ ՊՆ-ի աջակցությամբ՝ Արարատի մարզում[4]։
- Ֆինանսավորման մի մասը Հայաստանի ազգային կինոկենտրոնն է ապահովել, իսկ մյուսը՝ ռեժիսորի, ընկերների, ծանոթ ու անծանոթ մարդկանց միջոցով է հավաքվել[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kinoashkharh (2023 թ․ մարտի 25). «Հեռավոր ու հարազատ Երևանը Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմում». Kinoashkharh. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Admin, NCCA. «ԼՈՒՅՍԻ ԿԱԹԻԼՆԵՐ (2021թ.)». ncca.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 LLC, Helix Consulting. «Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակի». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Ցավի մեջ եղած ժպիտն ավելի հետաքրքիր է»․ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» նոր ֆիլմը՝ 90-ականների շնչով