Արման Ներսեսյան

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Բեհրուզի Ներսեսյան (հոկտեմբերի 19, 2001(2001-10-19)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի և Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ։

Արման Ներսեսյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 19, 2001(2001-10-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 190 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

Արման Ներսեսյանը ծնվել է Երևանում՝ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին[2]։ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի սան է։

Ակումբային կարիերա խմբագրել

«Փյունիկ» ակումբի պատանեկան թիմում խաղալուց հետո, Արման Ներսեսյանը 2017-2018 մրցաշրջանում տեղափոխվել է «Արարատ-Արմենիա» ակումբ, որտեղ նախ խաղացել է մինչև 18 տարեկանների թիմում, այնուհետև՝ Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Արարատ-Արմենիա II» թիմում։ Այդ թիմի կազմում նա անցկացրել է 51 խաղ, բաց է թողել 54 գոլ, 19 խաղում ոչ մի գոլ բաց չի թողել[2]։

2019 օգոստոսի 1-ին, զորակոչի տարիքում «Արարատ-Արմենիա» ակումբից տեղափոխվել է Երևանի ԲԿՄԱ ակումբ[2]։ Նա հենց առաջին մրցաշրջանում, երբ ԲԿՄԱ-ն հանդես էր գալիս Հայաստանի առաջնության Առաջին խմբի առաջնությունում, դարձել է ԲԿՄԱ-ի հիմնական դարպասապահ, այդ դիրքում հաղթելով Հարություն Մելքոնյանի հետ մրցակցությունը։ Նա արդեն 4 տարի ԲԿՄԱ-ի հիմնական դարպասապահն է։ 2021-2023 թվականների երկու մրցաշրջանների ընթացքում Արման Ներսեսյանը ԲԿՄԱ-ի կազմում խաղացել է Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայում, որտեղ անցկացրել է 47 խաղ, բաց է թողել 80 գոլ։ 4 խաղում նա դարպասն անառիկ է պահել[2]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արման Ներսեսյանը խաղացել է Հայաստանի մինչև 18 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։ Առաջինում Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ մասնակցել է 2 խաղի, իսկ երկրորդում, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ՝ 3 խաղի։ 2021 թվականի մարտի 26-ին նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական հավաքականում (Մ21) Բելառուսի հասակակիցների դեմ (1-2)։ Ընդամենը այդ հավաքականում նա անցկացրել է 10 խաղ[2]։

2022 թվականի մարտին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Արման Ներսեսյանին հրավիրել է Չեռնոգորիայի և Նորվեգիայի ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին[3]։

Երկրորդ հրավերն ազգային հավաքականից նա ստացել է 2023 թվականի մարտին։ Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նրան հայտավորել է Թուրքիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի ընտրական խաղին (1-2) և Կիպրոսի հավաքականի հետ ընկերական խաղին[4], սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 #1 Arman Nersesyan
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Arman Nersesyan - Player profile 23/24». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը».
  4. «Հայաստանի հավաքականն սկսում է պատրաստվել Թուրքիայի ու Կիպրոսի հետ խաղերին». Hetq.am. 2023 թ․ մարտի 18. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.