Արման Դրմեյան

հայ զինվորական

Արման Էդվարդի Դրմեյան (դեկտեմբերի 12, 1980(1980-12-12), Կամո, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ - հոկտեմբերի 3, 2020(2020-10-03)), հայ զինվորական գործիչ, հրետանավոր, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սպայական կազմի զինծառայող, 44-օրյա պատերազմների մասնակից, ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ[1][2][3]։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[1]։

Արման Դրմեյան
դեկտեմբերի 12, 1980(1980-12-12) - հոկտեմբերի 3, 2020(2020-10-03) (39 տարեկան)
ԾննդավայրԿամո, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
Պաշտոնզորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ-հրետանու պետ
Մարտեր/
պատերազմներ
44-օրյա պատերազմ
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
Մարտական ծառայության մեդալ «Վազգեն Սարգսյան» մեդալ «Ծովակալ Իսակով» մեդալ ՀՀ զինված ուժերի 20-ամյակ հոբելյանական մեդալ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ և «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Արման Դրմեյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Կամո գյուղում[1][2], Էդվարդ և Հասմիկ Դրմեյանների ընտանիքում[3]։ Հայրը գյուղի դպրոցի տնօրենն էր, իսկ մայրը՝ բուժքույր[3]։ Արման Դրմեյանի նախնիները արմատներով Արևմտյան Հայաստանի Մուշի գավառի Դրմետ գյուղից էին[3]։ Այդ գյուղի անունով էլ հետագայում առաջացել է նրա Դրմեյան ազգանունը[3]։ 1998 թվականին, բարձր առաջադիմությամբ ավարտել է Կամոյի միջնակարգ դպրոցը և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինսիտուս[2]։ 2002 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը ստացել է հրետանային զորքերի լեյտենանտի կոչում և ծառայության է անցել Կարճաղբյուրի զորամասում՝ որպես դասակի հրամանատար[2][3]։ Տիրապետել է անգլերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներին[3]։ Այնուհետև ծառայության է տեղափոխվել Սոթք և նշանակվել մարտկոցի հրամանատար[3]։ Հետո ծառայել է Ճամբարակի, Վարդենիսի, Տավուշի, Վանաձորի և Երևանի զորամասերում[3]։ Եղել է դիվիզիոնի շտաբի պետ[3]։

2014 թվականի դրությամբ եղել է № զորամասի դիվիզիոնի հրամանատար[4][3]։ 2014 թվականի սեպտեմբերին Քարվաճառում մասնակցում է 4-օրյա զորավարժությունների[2]։ Զորավարժությունների ավարտից հետո լուր է տարածվում, որ ադրբեջանական երեք դիվերսանտներ մտել են Քարվաճառի տարածք, սպանել են տասնյոթամյա պատանու, սպայի, ապա ճանապարհին վիրավորել են մի կնոջ[2]։ Արման Դրմեյանը և իրենց զորամասը ևս դուրս է գալիս դիվերսանտներին վնասազերծելու[2]։ Նրանցից մեկին անցակետում են ոչնչացնում, իսկ մյուս երկուսը թաքնվել էին Քարվաճառի անտառներում[2]։ Զորամիավորման համատեղ ուժերի շնորհիվ հաջողվում է հայտնաբերել երկու դիվերսանտներին[2]։ Զորավարժությունները գերազանց անցկացնելու և դիվերսանտներին վնասազերծելու համար Դրմեյանին շնորհվեց «Մարտական ծառայության» մեդալ[2]։ Նրան առաջարկվեց ծառայությունը շարունակել հյուսիս-արեւելյան զորամասերից մեկում և որպես լավագույն սպայի՝ նրա անունը գրանցվեց զորամասի «Պատվո գրքում»[2]։

2018 թվականին սպայական ծառայության ժամկետը մոտենում է է ավարտին, սակայն նա շարունակում է ուսումը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և 2019 թվականին հաջողությամբ ավարտում է հրամատարաշտաբային դասընթացը՝ ստանալով «Միավորումների զորամասերի կառավարում» մասնագիտությամբ ռազմական կառավարման մագիստրոսի աստիճան[2][3]։ Ապա ծառայության է անցել Արցախի Մարտակերտի շրջանի 5֊րդ պաշտպանական շրջանի զորամասում, որպես զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ-հրետանու պետ[2][3]։

44-օրյա պատերազմ

խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակվում է գործում Արցախի վրա[3]։ Գլխավոր հարվածներից մեկը հասցնում է Մարտակերտի ուղղությամբ[3]։ Պատերազմի առաջին ժամերից Արման Դրմեյանը մարտի մեջ է եղել և անմիջականորեն անցել է 5-րդ պաշտպանական շրջանի իրեն ենթակա հրետանային ստորաբաժանումների ղեկավարմանը[3]։ Իր հրամանատարական դիտակետում նա ստանում էր ամբող մարտական տեղեկատվությունը, ճշգրիտ գնահատում և տալիս հստակ հրամաններ[3]։ Նրա ղեկավարած հրետանին ադրբեջանական զինված ուժերին ծանր կորուստներ է հասցնում[3]։ Հրամանատարական դիտակետում երկար ժամանակով չի մնացել ու հաճախակի իր ծառայողական մեքենայով մեկնել է այն վայրերը, որտեղ անմիջական մարտական գործողություններ էին վարվում[3]։ Այնտեղ, որտեղ պատերազմում էին Արման Դրմեյանի հրետանավորները, ադրբեջանական զորքերը հսկայական կորուստներ է կրում, ինչի շնորհիվ հաջողվում է կասեցնել և հնարավորություն չտալ նրանց ճեղքելով հասնել Մարտակերտ[3]։ Գնդապետ Արթուր Թորոսյանը հատնում է, որ «պատերազմից հետո հետախուզական տվյալների հայթհայթում է լինում ադրբեջանական զինված ուժերի կողմից, որտեղ նշված է եղել, որ տվյալ հատվածում իրենք մեծ կորուստներ են ունեցել և երկար ժամանակ ոչ մի հաջողություն չեն կարողացել արձանագրել՝ զուտ հրետանային ստորաբաժանումների կողմից ծանր կորուստներ կրելու պատճառով»[3]։

Հոկտեմբերի 2-ին Արման Դրմեյանը փորձել է կապնվել 25-րդ կարակակետի հետ, սակայն արձագանք չի եղել[2]։ Դադարի ժամանակ նստել է իր ծառայողական մեքենան ու իր ստեփանակերտցի նորակոչիկ վարորդ Էրիկ Հովսեփյանի հետ գնացել, հասել են դիրքեր[2], որպեսզի աջակցի իր զինվորներին[3]։ Ադրբեջանական հրետակոծությունից կիսավեր դիրքերից մեկում մի զինվոր էր միայն մնացել[2]։ Արման Դրմեյանը իր վարորդին խնդրել է մնալ այդ տղայի հետ, որ ինքը միայնակ գնա հարևանությամբ գտնվող դիրքը ստուգելու[2]։ Վերջինս նրան մենակ չի թողել ու երկուսով են գնացել հրետակործված դիրքեր[2]։ Վերադարձին թշնամու արկն ընկել է մեքենայի վրա[2][3]։ Էրիկը մահացել է, վիրավոր Արման Դրմեյանին տեղափոխող շտապ օգնության մեքենան շուռ է եկել[2]։ Մինչև նրան հիվանդանոց են հասցրել, նա արդեն մահացած է եղել[2]։ Հրամանատարական կազմը որոշել է զինվորներից թաքուն պահել այս ծանր կորուստը[2]։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին[1]։

Ամուսնացած էր, ուներ երկու երեխա[2]։

Պարգևներ

խմբագրել

Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների, պատվոգրերի, շնորհակալագրերի ու հուշանվերների։

  • ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալ, 2011 թվականի սեպտեմբերի 14։
  • ՀՀ զինված ուժերի «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ, 2011 թվականի դեկտեմբերի 24։
  • ՀՀ զինված ուժեր «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, 2013 թվականի հունվարի 25։
  • «Մարտական ծառայության» մեդալ, «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար», 2014 թվականի սեպտեմբերի 13[4][2]։
  • «Մարտական պատրաստականության ու պատրաստության բարձր ցուցանիշների համար»՝ զորամասի հրամանատարի 2014 թվականի դեկտեմբերի 24֊ի հրամանով արժանացել է «Զորամասի պատվո գրքում զինծառայողի լուսանկարի զետեղում և անվան, հայրանվան, ազգանվան գրառում» կարգապահական խրախուսանքին[2]։
  • ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2015 թվականի սեպտեմբերի 2։
  • ՀՀ զինված ուժեր «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2018 թվականի հունիսի 2։

Հետմահու 2021 թվականին պարգևատրվել է․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Դրմեյան Արման Էդվարդի». erablur.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 «ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐՄԱՆ ԴՐՄԵՅԱՆ». hayzinvor.am. 2021 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 «Նվիրյալները. Արման Դրմեյան». 1tv.am. 2021 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.
  4. 4,0 4,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ». president.am. Վերցված է 2024 թ․ հունիսի 15-ին.