Արճուճի ճակատամարտ

Արճուճի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 850 թվականին Արճուճ կոչվող վայրում։ Հայոց կողմի հրամանատարն էր իշխան Աշոտ Արծրունին, իսկ արաբական կողմինը՝ Ալա-Ծովափի ոստիկանը։ Այս ճակատամարտում հայերը հաղթանակ են տարել[1]։

Արճուճի ճակատամարտ
Արմինիայի ապստամբություն (850-855)
Թվական 850 թվական
Վայր Արճուճ
Արդյունք Արմինիա կուսակալության հաղթանակ
Հակառակորդներ
Արմինիա կուսակալություն Արաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Աշոտ Արծրունի Ալա-Ծովափի ոստիկան
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ

ՆախապատմությունԽմբագրել

847 թվականին Բաղդադում գահ է բարձրանում Մութավաքիլ խալիֆը, որը հպատակ երկրների նկատմամբ սկսում է վարել խիստ քաղաքականություն։ Դրա նպատակն էր լցնել խալիֆայության դատարկված գանձարանը և վերականգնել նախկին հզորությունը։ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ՝ 849 թվականին ուղարկվում է Աբուսեթ (արաբ․՝ أبو سيد‎‎) ոստիկանը։ Նրան տրամադրել էին մեծաքանակ զորքեր, որոնք պետք է աջակցեին Աբուսեթին հարկահավաքության ժամանակ։ Թովմա Արծրունին վկայում է, որ ոստիկանը մտադրվել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի իշխանաց իշխան Բագարատին ու Վասպուրականի գահերեց իշխան Աշոտին, ովքեր հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ միասին Հայաստանի ամենաազդեցիկ ղեկավար գործիչներն էին։

Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չի ներկայանում ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան է ուղարկում հավաքված հարկերը։ Արաբ ոստիկանն ստիպված է լինում դրանով բավարարվել և հետ դառնալ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր։ Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի իսլամադավան բնակչության բողոքագրերը։ Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրում է երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը։

Հայաստանում արաբների գործողությունների մասին տեղեկանալով՝ Աշոտ Արծրունին նամակով դիմում է արաբ զորավարին, որում խնդրում է նրան վերջ տալ չարագործություններին և սպասել, մինչև հավաքվեն հարկերն։ Այս նամակն անպաստախան է մնում, և արաբ զորավարը շարունակում է ասպատակել Վասպուրականը։

  Նա (Ալա-Ծովափին) արհամարհեց իր մոտ առաքվածներին, խելքը չկտրեց ըստ արժանվույն պատասխանել և շարունակեց նույն ձևով շրջել Վասպուրական աշխարհի բոլոր կողմերը: Ապա հասավ Արճուճ գյուղը, մնաց այնտեղ և դիտակներ թողեց բլուրների գագաթներին։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ
 


Հայ իշխանը, չդիմանալով Ալա-Ծովափիի ավազակախմբերի նորանոր ասպատակություններին, զենքի է դիմում։

ՃակատամարտԽմբագրել

Այս ապստմաբության ժամանակ հայ զորավարները կիրառում էին միջնադարի անկանոն ռազմարվեստի համակարգում կիրառվող հնարքները:

  Հայկական ուժերի անակնկալներից խուսափելու համար արաբ զորավարը դիտակետեր էր տեղադրել շրջակա բլուրների վրա: Այս հնարքով Աշոտ Արծրունին զրկում էր հակառակորդին անսպասելի մոտենալու և գրոհելու հնարավորությունից: Իր զորամասի կորուստները նվազագույնի հասցնելու և հակառակորդի նկատմամբ վճռական հաղթանակ տանելու համար հայ իշխանը պետք է նաև այլ միջոցների դիմեր:
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ
 


Աշոտ իշխանը որոշում է մի խումբ հայ նախարարների զորամասերը բաժանել երեք մասի, որոնք մարտադաշտին մոտենալու և հակառակորդի վրա գրոհելու համար ինքնուրույն երթուղիներ են ստանում։ Աշոտի Արծրունին ընդհանուր հրամանատարությունից զատ վերցրել էր նաև զորասյուներից մեկի հրամանատարությունը։

  (Աշոտ Արծրունին) յուրաքանչյուր տոհմից վերցրեց ազատազորքի բազմությունը և զինավառված, այրուձիի ընտիր հեծյալներով հարձակվեց նրա (արաբ զորավարի) վրա: Դետքն այլազգիների զորքին իմաց տվեց, նրանք բորμոքեցին պատերազմ հայերի դեմ, և ընդհարվեցին միմյանց: (Աշոտը) զորքը բաժանեց երեք մասի: Առաջին զորագունդը տվեց Գուրգենի և նրա օգնական Վահան Հավնունու ձեռքը: Երկրորդ զորագունդը հանձնեց Գուրգեն Ապուպելճի ձեռքը: Սրան օգնական էր Վահան Արծրունին: Իսկ երրորդ գունդը իշխանը վերցրեց իր ձեռքը: Ինքը նաև պատերազմ հարդարողն էր։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ
 


Անկանոն ռազմարվեստի պահանջներին հավատարիմ մնալով՝ Աշոտ Արծրունին արաբների վրա է հարձակվում այգաբացին։ Լիակատար հանկարծակիության հասնելու համար Աշոտը զինվորներին հարձակման սկզբից հրամայում է արաբների ընդառաջ վազել մեծ արագությամբ։

Արաբական զորքի ճամբարի շուրջը տեղակայված դիտակետերը, նկատելով հայկական զորամասերի առաջխաղացումը, տեղեկացնում են այդ մասին հրամանատարությանը, սակայն հայերի հարձակումը կազմակերպված կերպով անդրադարձնել չի հաջողվում։ Թեև Ալա-Ծովափիի համար հարձակումը հանկարծակի չէր, առաջխաղացման շնորհիվ հայերը կարողանում են հասնել իրենց նպատակին։

  Ապա քաջաբար հարձակվեցին, արիագոչ ձայներով դիմեցին թշնամիների վրա: (Մարտն) սկսվեց այգաբացին և ընդամենը մեկ ժամում (Աշոտը) հաղթանակ տարավ և փախուստի մատնեց Ալայի զորքի բազմությանը: Այստեղ, իրարանցումի մեջ սպանվեց նաև Ալայի եղμայրը: Անհնարին չափով արյուն հեղվեց... Իսկ ինքը` Ալան փրկվեց և սակավաթիվ անձանց հետ ճողոպրեց Բերկրիի կողմերը: Հայոց զորքից սպանեցին քչերին` մի քանիսին աննշաններից և վիրավորեցին Գուրգեն իշխանին։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ
 


Հետագա դեպքերԽմբագրել

851 թվականին Աբուսեթի որդի Յուսուֆն (արաբ․՝ يوسف‎‎), Ատրպատականից մտնելով Հայաստան, կանգ է առնում Արծրունիների կարևորագույն բերդերից մեկի՝ Ադամակերտի մատույցների մոտ։ Նա տարածվում է Վասպուրականում, ապա իր մոտ է կանչում Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը։ Սակայն Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալում է Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում Բաղդադ։

Յուսուֆի ավերածություններին ի պատասխան՝ Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների՝ Աշոտի ու Դավիթի, ինչպես նաև Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվում են արաբների վրա ու հաղթանական տանում։ Յուսուֆը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվում է մի սասունցի երիտասարդի կողմից։ Այս դեպքերը իրենց արձագանքն են գտել հայ բանահյուսության մեջ և ստեղծվել է «Սասնա ծռեր» էպոսը։ Այդ միջադեպից հետո արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվում է նաև Արմինիայի մյուս երկրներում (Վիրք, Աղվանք

852 թվականին խալիֆի հրամանով թուրք զորավար Բուղան ներխուժում է Տարոն։ Այնուհետև ձերբակալում է ապստամբության ղեկավար խշխաններին, սպանում բնակչության որոշ մասին, և մյուսներին գերի վերցնում։ Նույն կերպ վարվում է ապստամբած Վասպուրականի տերերի հետ, սակայն անկարող է լինում ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին դիմադրել։ 853 թվականի գարնանը Բուղան ավերում է Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը, սակայն այստեղ լեռնականների կողմից սպանվում է։ Բուղան նույն ճակատագրին է արժանանում Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ պայքարում էին նրա դեմ։

855 թվականին Բուղան հետ կանչվում, որը հատկապես ձախողվել էր Վասպուրականում՝ գահերեց իշխան Աշոտի ու նրա եղբայր Գուրգենի կողմից և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ։ Երևան: «Նորավանք» հրատարակչություն։ 2009։ էջեր 168–172 
  2. 850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը