Արծվի Վասպուրական (թերթ)

թերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվի Վասպուրական (այլ կիրառումներ)

«Արծվի Վասպուրական», ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ։ Հրատարակվել է Կ. Պոլսում 1855-1856 ու 1873-1874 թվականներին և Վարագավանքում 1858-1864 թվականներին։ Արևմտյան Հայաստանի տարածքում հրատարակվող առաջին պարբերականը։

Արծվի Վասպուրական
արմտ. հայ.՝ Արծուի Վասպուրական
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունիս 1855
ՀիմնադիրՄկրտիչ Ա Վանեցի
ՀրատարակիչԱրծիվ Վասպուրական տպարան
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս, Կոստանդնուպոլիս և Վարագավանք
Լուծարվել է1874

Խմբագիրներն են եղել Մկրտիչ Խրիմյան և Մ. Անանյան։ Լուսաբանել է եկեղեցական կյանքի. Հայաստանի պատմության, կրթության, բարոյական դաստիարակության խնդիրներ։ Մեծ տեղ է հատկացրել հայ մշակույթի գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքին ու գործունեությանը, նշել նրանց դերը և ներդրումը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Հրապարակել է հոդվածներ հայկական կենտրոնացված ուժեղ պետության ստեղծողների մասին, որով նպաստել է հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ Սկզբնական շրջանում հիմնականում լուսավորական ուղղություն ունեցող թերթը 1860 թվականից քարոզել է ազգային-ազատագրական գաղափարներ, դարձել Արևմտյան Հայաստանի գավառների ժողովրդավար մտավորականության հայացքների արտահայտիչ, պայքարել Ազգային սահմանադրության իրականացման համար։ «Արծվի Վասպուրական»-ի հետ համագործակցել են Գ. Սրվանձտյանը, Ա. Թոխմախյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Բժշկյանը, Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) և ուրիշներ։

«Արծվի Վասպուրականը» լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան– ԱՐԾՈՒԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 73  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։