Արի Հեսթ (անգլ.՝ Ari Hest; հունիսի 16, 1979(1979-06-16), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ Նյու Յորքի Բրոնքս շրջանից[1]։

Արի Հեսթ
Ծնվել էհունիսի 16, 1979(1979-06-16) (44 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտություներգիչ և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Կոռնելի համալսարան և Հորաս Մաննի դպրոց
Կայքarihest.com
 Ari Hest Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Հեսթի հայրը քոլեջի երաժշտական պրոֆեսոր է, իսկ մայրը՝ կանտոր[2]։ Նրա ավագ եղբայրը՝ Դենին, Հեսթի նախկին մենեջերն է։ Հեսթը դաշնամուրի դասեր է հաճախել մանուկ հասակում և հետագայում ինքը սովորել կիթառ նվագել։ Հեսթը հաճախել է Նյու Յորքի Կոռնելի համալսարանը՝ սկսելով 1999 թվականին և հետո տեղափոխվելով Նյու Յորքի համալսարան, որտեղ նա 2002 թվականին ստացել է Հաղորդակցությունների աստիճան։

Կարիերա խմբագրել

Հեսթը թողարկել է մինի ալբոմը՝ «Incomplete»-ը, և երկու ալբոմներ՝ «Come Home» և «Story After Story», ինքնուրույն, ինչի օգնությամբ երկրպագուների բազա է հավաքել ԱՄՆ-ի քոլեջներից և համալսարաններից։ 2004 թվականի մարտին Հեսթը ձայնագրման պայմանագիր է կնքում Columbia Records-ի հետ և ձայնագրում «Someone To Tell» ալբոմը և 5 երգից բաղկացած «Guilty Hearts EP» մինի ալբոմը 2005 թվականին։ Նրա հաջորդ մինի ալբոմը անվանվել է «The Green Room Sessions»։ Այն լրիվ կատարվել և պրոդյուսերավորվել է նրա կողմից։ Դրա թողարկումից կարճ ժամանակ անց, նա աշխատել է պրոդյուսեր Միթչել Ֆրումի հետ «The Break-In»-ի վրա, որը նրա վերջին թողարկումն էր Columbia-ում։

Որպես անկախ արտիստ, Արին 2008 թվականին ստեղծել է «52»-ը՝ բաժանորդային ծառայություն, որտեղ նա գրել է, ձայնագրել և թողարկել է նոր երգ ամեն շաբաթ տարվա ընթացքում։ 2009 թվականին նա թողարկել է «Twelve Mondays»-ը՝ երկրապգուների կողմից ընտրված 12 երգերի հավաքածուն, որոնց ռեմիքսները նա էր պատրաստել։

2011 և 2014 թվականների միջև Հեսթը թողարկել է ևս 3 ալբոմ՝ «Sunset Over Hope Street» (2011), «The Fire Plays» (2012) և «Shouts and Whispers» (2014)։ Այդ ալբոմներից մի քանի երգեր օգտագործվել են տարբեր հեռուստաշոուներում և ֆիլմերում[3][4][5]։

2016 թվականին Արի դարձել է Ջուդի Քոլինսի հետ միասին մի շարք երգերի համահեղինակ, որոնցից երկուսը նա թողարկել է «Silver Skies Blue» ալբոմը։ Ալբոմն օգնել է Հեսթին առաջադրվել իր առաջին Գրեմմի մրցանակին (այն Քոլինսի առաջին առաջադրումն էր 40 տարիների ընթացքում)[6]։ «Silver Skies Blue»-ն առաջադրվել է «Լավագույն ֆոլկ ալբոմ» անվանակարգում՝ Գրեմմի 59-րդ մրցանակաբաշխության ժամանակ։ Սա Հեսթի առաջին համագործակցությունը չէր՝ նա ևս երկու այլ նախագծեր ուներ․ «The Open Sea» Ռոզի Գոլանի հետ և «Bluebirds of Paradise» Քրիսի Փոլանդի հետ[7]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Incomplete (EP, 1999), Project 4
  • Come Home (2001), Project 4
  • Story After Story (2002). Project 4
  • Someone to Tell (2004), Columbia
  • Guilty Hearts (EP, 2005), Columbia
  • The Green Room Sessions (EP, 2006), Columbia
  • I've Got You (Download only single, 2007), Columbia/Red Ink
  • The Break-In (2007), Columbia/Red Ink
  • Live at the Quick Center (EP, 2008), Project 4
  • 52 (2008), Project 4
  • Twelve Mondays (2009), Project 4
  • Sunset Over Hope Street (2011), Downtown
  • The Fire Plays (2012), Project 4
  • Shouts and Whispers (2014), Project 4
  • Silver Skies Blue Ջուդի Քոլինսւ հետ (2016), Cleopatra
  • Natural (2017), Արի Հեսթ

Սաունդթրեք և այլ ալբոմներ խմբագրել

  • Consistency, Live from the Village Underground (2002), Project 4
  • Winter Break: The Movie Soundtrack (2003), Various Artists, Արի Հեսթի «Strangers Again»-ով
  • DecentXposure: Volume One (2003). Տարբեր արտիստներ, Արի Հեսթի «Consistency»-ով
  • The Lincoln Lawyer soundtrack (2011) Տարբեր արտիստներ, Արի Հեսթի «Now»-ով
  • The Open Sea (Ռոզի Գոլանի հետ), «Little Apple» մինի ալբոմ (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fitzpatrick, Heather (2013 թ․ մարտի 4). «Interview & Photos: Ari Hest @ the Triple Door». Back Beat Seattle. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  2. Barron, Nicole (2011 թ․ ապրիլի 11). «Interview with Ari Hest». The Celebrity Cafe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Nicole Barron w: TheCelebrityCafe.com. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. Johnny Loftus w: AllMusic. «Ari Hest: Artist Biography by Johnny Loftus» (անգլերեն). www.allmusic.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  5. Heather Fitzpatrick w Back Beat Seattle. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). backbeatseattle.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. Andrew Barker w: Variety. «Judy Collins Talks Her First Grammy Nomination in 40 Years: 'I've Been Working All This Time'» (անգլերեն). variety.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  7. Jay Lustig w: NJArts.net. «Ari Hest and Chrissi Poland find musical bliss as Bluebirds of Paradise» (անգլերեն). www.njarts.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արի Հեսթ» հոդվածին։