Արիոն (բանաստեղծ)
Արիոն (մ.թ.ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դարի սկիզբ), հին հույն բանաստեղծ։
Արիոն հուն․՝ Ἀρίων | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 7-րդ դար |
Ծննդավայր | Mithymna |
Վախճանվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Վախճանի վայր | ենթդ․ Ancient Corinth, Կորնթոս, Corinthia Regional Unit, Պելոպոնես, Հունաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, dithyrambic poet և citharode |
Լեզու | հին հունարեն |
![]() |
Արիոնը եղել է Ալկմանի աշակերտը և խմբերգի հիմնադիրներից մեկը։
Արիոնի անվան հետ է կապված դիթիրամբոսը։ Նա առաջինը կատարելագործեց այն և կատարեց Կորթոսում, որտեղ ապրել է երկար ժամանակ, չնայած ծնվել է Լեսբոսի Մերիմնոս քաղաքում, եղել է նաև Սպարտայում, որտեղ մասնակցել է երաժշտական մրցություններին և հաղթանակ տարել։
Արիոնը հունական երաժշտության պատմության մեջ խոշոր դեմք է։ Նրա մասին ավանդությունը պատմում է, որ Իտալիայից վերադառնալու ժամանակ նավաստիների ընչաքաղցությունը գրգռում է Արիոնի ժողոված հարստությունը։ Նավաստիները նրան սպանել են ցանկանում։ Արիոնը նրանց խնդրում է թույլատրել մահից առաջ երգելու Օրփեոսի նոմոսը. նրա երգը հմայում է ծովի մի դելֆինի, որը բանաստեղծի դիակը տանում է Տենարու հրվանդանը։
Նրա երգերի թիվը հասնում է երկու հազար ոտանավորի, որոնցից աննշան բեկորներ են մեզ հասել։
Արիոնի նշանակությունն այն է, որ ժողովրդական ստեղծագործության մեջ գոյություն ունեցող դիթիրամբոսը նա գեղարվեստորեն մշակեց և նրան կցեց նույնպիսի կատարելագործված ու քնքուշ երաժշտություն, որի ներդաշնակ հնչյունների ներքո խումբը կատարում էր ռիթմիկ շարժումներ՝ Բաքոսի զոհասեղանի առաջ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 130-131.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիոն (բանաստեղծ)» հոդվածին։ |