Արիա Շահգասեմի
Արիա Շահգասեմի (անգլ.՝ Aria Shaghasemi, հոկտեմբերի 7, 1996, Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երաժիշտ և երգիչ։ Հայտնի է դարձել 2018 թվականին «Առաջնածինները» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում և սփին օֆում՝ «Ժառանգություն» հեռուստասերիալում կատարած Լենդոն Կիրբիի դերի շնորհիվ[1]։
Արիա Շահգասեմի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 7, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան |
IMDb։ | ID 7263948 |
Կենասագրություն խմբագրել
Ծնվել է Մինեսոտա նահանգում։ Ծնողներն ԱՄՆ են ներգաղթել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ մինչև նրա ծնվելը։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարավային Օրեգոնի համալսարանի թատերական բաժինը, հետո ընդունվել է Նյու Յորքի Նեյբորհուդ դրամատիկ թատերական դպրոց։ Ուսանողական տարիներին աշխատել է որպես բարմեն Նյու Յորքի մի շարք ռեստորաններում։ Աշխատել է որպես պրոդյուսերի օգնական 2015 թվականի «Վակադեմիա» ֆիլմում։
Կարիերա խմբագրել
Իր առաջնաելույթը կատարել է 2015 թվականին՝ 19 տարեկան հասակում «Հիշեք ամեն ինչ» հեռուսատասերիալում։ Հաջորդ տարում նկարահանվել է «Կարգ ու կանոն» հեռուստասերիալում։
Մեկ տարի անց կատարել է Լենդոն Կիրբիի դերը «Առաջնածինները» հեռուստասերիալի 5-րդ և ավարտական եթերաշրջանում[2][3]։ 2018 թվականին կրկնել է դերը «Ժառանգություն» հեռուստասերիալում, որը հանդիսանում է «Առաջնածինները» և «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալների սփին օֆը[1]։
Ֆիլմագրություն խմբագրել
Ֆիլմեր խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2018 | Սոցիալապես անհարմար | Երկրորդ համարի զուգընկեր |
2018 | Ոչ ալտերնատիվ | Էլիաս Սանտորո |
Հեռուստասերիալ խմբագրել
Տարի | Հեռուստասերիալ | Դեր | Նշում |
---|---|---|---|
2015 | Հիշեք ամեն ինչ | Դևիս Բեննետ | 4-րդ եթերաշրջանի 3-րդ սերիա |
2016 | Կարգ ու կանոն | Օմար | 17-րդ եթերաշրջանի 12-րդ սերիա |
2018 | Առաջնածինները | Լենդոն Կիրբի | 5-րդ եթերաշրջանի 12-րդ սերիա |
2018 | Ժառանգություն | Լենդոն Կիրբի | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «The Originals Final Season Scoop: Meet the Human Who Catches Hope's Eye». TVLine. 2017 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ MacDonald, Lindsay (2018 թ․ հոկտեմբերի 25). «The Legacies Premiere Left Us With One Question: What the Hell Is Landon Kirby?». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Highfill, Samantha (2019 թ․ մարտի 7). «Legacies recap: Landon's supernatural species is revealed!». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.