Արթուր Պետրոսյան (պետական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արթուր Բենիամինի Պետրոսյան (ծնվ. 22 մարտի 1952 թ., գ. Լանջիկ, Անիի շրջան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։
Արթուր Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1952 (72 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Կրթություն
խմբագրել- 1959-1970 թթ. – սովորել և ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը։
- 1971-1976 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1976-1981 թթ. - Նուռնուսի քարերի մշակման գործարանի հերթափոխի պետ, ապա՝ հանքի պետ, այնուհետև՝ արտադրության պետ։
- 1981-1991 թթ. – ՀԽՍՀ ՆԳՄ օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչության պետ։
- 1992-1993 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ։
- 1993-1995 թթ. - ՀՀ հարկային պետական տեսչության պետի տեղակալ։
- 1995 թ. - ՀՀ հարկային պետական տեսչության պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ։
- 1995-1998 թթ. – ապրել է Բուլղարիայի Վառնա քաղաքում։
- 1999-2003 թթ. – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։
- 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել Միվորված աշխատանքային կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՄԱԿ խմբակցության անդամ։
- 2009-2010 թթ. - ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի պետական տեսչության պետ։
- 2010 թ. հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[1]՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։
Նախորդող Արմեն Գրիգորյան |
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյան 29 հունվարի 2010 - 16 հունիսի 2012 |
Հաջորդող Հրաչյա Ռոստոմյան |