Հրաչյա Ռոստոմյան
քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Դավթի Ռոստոմյան (մարտի 3, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և մարզական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, բասկետբոլի միջազգային կարգի մրցավար։ Զբաղեցրել է Հայաստանի սպորտի և երիտասարտության հարցերի, 2018 թվականի մայիսի 12-ից հոկտեմբերի 4-ը՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը[1]։
Հրաչյա Ռոստոմյան | |
Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | մարտի 3, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1998-2003 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապևտի մասնագիտացմամբ։
- 2003-2006 թվականներին - սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։
- 2006-2010 թվականներին- սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։
- 2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։
- 2006-2008 թվականներին- դասախոսել է Երևանի պետական բժշկական համալսարանում։
- 2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։
- 2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։
- 2006 թ. մարտի 12-ից՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։
- 2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։
- 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։
- 2016 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար[2]։
- 2018 թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։
Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելՊարգևատրվել է.
- Երախտագիտության մեդալով (2015)[4]
- ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,
- Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,
- Հայաստանի Նախագահի շնորհակալագրով։
- Պահեստի լեյտենանտ։
- Հայաստանի սպորտի վարպետ։
- Միջազգային կարգի մրցավար։
Անկուսակցական է
Ամուսնացած է։
Նախորդող |
ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյան 2006 - |
Հաջորդող |
Նախորդող Արմեն Գրիգորյան |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան 2010— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Յուրի Վարդանյան |
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան 27 հոկտեմբերի 2016— |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Հ. Դ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ