Արթուր Էշ
Արթուր Ռոբերտ Էշ-կրտսեր (անգլ.՝ Arthur Robert Ashe, Jr.; հուլիսի 10, 1943[2][3][4][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[2] - փետրվարի 6, 1993[5][3][4][…], Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի թենիսիստ։
Արթուր Էշ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Ազգություն՝ | աֆրոամերիկացի |
Մասնագիտացում՝ | թենիսիստ, սպա և գրող |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 10, 1943[2][3][4][…] |
Ծննդավայր՝ | Ռիչմոնդ, ԱՄՆ[2] |
Մահվան ամսաթիվ՝ | փետրվարի 6, 1993[5][3][4][…] (49 տարեկան) |
Մահվան վայր՝ | Նյու Յորք, ԱՄՆ[6] |
ԿենսագրությունԽմբագրել
Արթուր Ռոբերտ Էշը ծնվել և մեծացել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Նա դարձել է սևամորթ առաջին թենիսիստը, որը զգալի հաջողությունների է հասել՝ հաղթելով Մեծ սաղավարտի 3-րդ մրցաշարում։ Կարիերան տևել է 1966-1980 թվականներին։ 1969 թվականին ճանաչվել Է ԱՄՆ-ի լավագույն մարզիկ։ 1979 թվականին ստիպված է եղել ավարտել կարիերան՝ սրտի նոպայի պատճառով։
Բացի թենիսից, նա քաղաքական ակտիվիստ էր, որը պայքարում էր ՀԱՀ-ում սևամորթ բնակչության իրավունքների համար։ Բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ մի քանի անգամ հայտնվել է ճաղերի ետևում[7]։
1983 թվականին սրտի վիրահատության ժամանակ արյան փոխներարկման ժամանակ վարակվել է ՁԻԱՀ-ի վիրուսով։ Սակայն այդ մասին իմացել է միայն մեկ այլ վիրահատության ժամանակ, որը նրան անցկացրել են 1988 թվականին՝ ուղեղում։ Կյանքի մնացած մասը նվիրված է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, ստեղծել է ՄԻԱՎ-ի կանխարգելման հիմնադրամ[8]։
Մահացել էՆյու Յորքում 1993 թվականի փետրվարի 6–ին՝ շաբաթ օրը, թոքաբորբի հետևանքով, որի դեմ չկարողացավ հաղթահարել ՁԻԱՀ-ով թուլացած օրգանիզմը։ Թաղված է Ռիչմոնդում։
Արթուր Էշի պատվին անվանակոչվել է թենիսի մարզադաշտը, որը ԱՄՆ-ի բաց առաջնության կենտրոնական կորտն է։ Սա աշխարհի ամենատարողունակ թենիսի մարզադաշտն է (22547 հանդիսատես)[9]։
Էշը ուներ կին և մեկ որդեգրած երեխա՝ Կամերան։
ՁեռքբերումներԽմբագրել
- ԱՄՆ թենիսի բաց առաջնություն (1968) – մեկ կարգ,
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն (1970) – մեկ կարգ,
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն (1971) – տղամարդկանց զույգ,
- Ուիմբլդոնի մրցաշար (1975) – մեկ կարգ,
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն (1977) – մեկ կարգ.
Ընդհանուր հաղթել է 33 մրցաշար և Դևիսի գավաթ։
Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչները մենախաղում (7)Խմբագրել
Հաղթանակներ(3)Խմբագրել
№ | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Եզրափակչի մրցակիցը | Հաշիվ |
1. | 1968 | US Open | Խոտ | Թոմ Օկեր | 14-12 5-7 6-3 3-6 6-3 |
2. | 1970 | Australian Open | Խոտ | Դիկ Քիրլի | 6-4 9-7 6-2 |
3. | 1975 | Ուիմբլդոնի մրցաշար | Խոտ | Ջիմի Կոնորս | 6-1 6-1 5-7 6-4 |
Պարտություններ(4)Խմբագրել
№ | Տարի | Մրցաշար | Ծածկույթ | Եզրափակչի մրցակիցը | Հաշիվ |
1. | 1966 | Australian Championship | Խոտ | Ռոի Էմերսոն | 4-6 8-6 2-6 3-6 |
2. | 1967 | Australian Championship | Խոտ | Ռոի Էմերսոն | 4-6 1-6 4-6 |
3. | 1971 | Australian Open | Խոտ | Քեն Ռոզուոլլ | 1-6 5-7 3-6 |
4. | 1972 | US Open | Խոտ | Իլիե Նաստասիե | 6-3 3-6 7-6(1) 4-6 3-6 |
Մեծ սաղավարտի մենախաղի ելույթների ժամանակագրությունԽմբագրել
Մրցաշար | 1959 | 1960 | 1961 | 1962 | 1963 | 1964 | 1965 | 1966 | 1967 | 1968 | 1969 | 1970 | 1971 | 1972 | 1973 | 1974 | 1975 | 1976 | 19771 | 1978 | 1979 | Career SR | Career Win–Loss | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Australian Open | A | A | A | A | A | A | A | F | F | A | A | W | F | A | A | A | A | A | QF | A | SF | A | 1 / 6 | 25–5 |
French Open | A | A | A | A | A | A | A | A | A | A | 4R | QF | QF | A | 4R | 4R | A | 4R | A | 4R | 3R | 0 / 8 | 25–8 | |
Wimbledon | A | A | A | A | 3R | 4R | 4R | A | A | SF | SF | 4R | 3R | A | A | 3R | W | 4R | A | 1R | 1R | 1 / 12 | 35–11 | |
US Open | 1R | 2R | 2R | 2R | 3R | 4R | SF | 3R | A | W | SF | QF | SF | F | 3R | QF | 4R | 2R | A | 4R | A | 1 / 18 | 53–17 | |
Win–Loss | 0–1 | 1–1 | 1–1 | 1–1 | 4–2 | 6–2 | 8–2 | 7–2 | 4–1 | 11–1 | 13–3 | 15–3 | 15–4 | 6–1 | 5–2 | 9–3 | 10–1 | 7–3 | 3–1 | 10–4 | 2–2 | N/A | 138–41 | |
SR | 0 / 1 | 0 / 1 | 0 / 1 | 0 / 1 | 0 / 2 | 0 / 2 | 0 / 2 | 0 / 2 | 0 / 1 | 1 / 2 | 0 / 3 | 1 / 4 | 0 / 4 | 0 / 1 | 0 / 2 | 0 / 3 | 1 / 2 | 0 / 3 | 0 / 1 | 0 / 4 | 0 / 2 | 3 / 44 | N/A |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- 1968 թվականին Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու համար Արթուր էշն ընդամենը 280 դոլար է ստացել[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ATP վեբկայք
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tingay L. 100 years of Wimbledon — London Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 193.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 544. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/1993/02/08/obituaries/arthur-ashe-tennis-star-is-dead-at-49.html?ref=arthurashe
- ↑ Артур Эш: право на жизнь(չաշխատող հղում)
- ↑ «Звезды не гаснут»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-11-ին։ Վերցված է 2008-06-14
- ↑ Ashe & Armstrong Stadiums Archived 2005-11-16 at the Wayback Machine.
- ↑ Нищие чемпионы