Արթուր Դանիելյան (ազատամարտիկ)

ազատամարտիկ
(Վերահղված է Արթուր Դանիելյանից)

Արթուր Վլադիմիրի Դանիելյան (օգոստոսի 30, 1967, Խնձրիստան, Ասկերանի շրջան), ազատամարտիկ-հրամանատար։

Արթուր Դանիելյան
օգոստոսի 30, 1967(1967-08-30)[1] (56 տարեկան) -
ԾննդավայրԽնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1989-1994 թվականներին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (դասակի, վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1996 թվականից՝ գումարտակի հրամանատար։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։