Արթուր Գիննեսս (անգլ.՝ Sir Arthur Guinness, 1725[1], Celbridge, Քիլդեր կոմսություն, Լենստեր - հունվարի 23, 1803(1803-01-23)[2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի գարեջրագործ և բարեգործ, «Գիննեսս» անվանումը կրող գարեջրի արտադրությամբ զբաղվող «Arthur Guinness Son & Co» ընկերության հիմնադիր։

Արթուր Գիննեսս
անգլ.՝ Arthur Guinness
Դիմանկար
Ծնվել է1725[1]
ԾննդավայրCelbridge, Քիլդեր կոմսություն, Լենստեր
Մահացել էհունվարի 23, 1803(1803-01-23)[2][3]
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանOughter Ard
ՔաղաքացիությունԻռլանդիա
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
ԱմուսինOlivia Whitmore?[4]
Ծնողներհայր՝ Richard Guinness?[2][4], մայր՝ Elizabeth Read?[2][4]
ԵրեխաներArthur Guinness?[2][4], Elizabeth Guinness?[2], Hosea Guinness?[2][4], Edward Guinness?[2][4], Olivia Guinness?[2], Benjamin Guinness?[2], William Guinness?[2], Louisa Guinness?[2], John Grattan Guinness?[2] և Mary Anne Guinness?[2]
Commons-logo.svg Arthur Guinness Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Արթուր Գիննեսսի տունը Թոմաս փողոցում

1752 թվականին՝ 27 տարեկան հասակում, արքեպիսկոպոս պապի՝ Փրայսից Արթուրին ժառանգած 100 ֆունտով Գիննեսսն սկսել է զարգացնել գարեջրագործական բիզնեսը։ 1755 թվականին Դուբլինից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեյքսլիփ գյուղում վարձակալել է 9000 տարեկան 4 ակր տարածք ունեցող հողատարածք[5], որի մոտ գտնվել է իր փոքր գարեջրատունը, տարեկան վճարել է 45 ֆունտ, և սկսել պատրաստել ու լցնել «Գիննեսս» անվանումը կրող գարեջուրը։ Հետագայում աշխարհահռչակ սև գարեջուր դարձած «Գիննեսս» թունդ պորտերն սկսել է պատրաստվել 1759 թվականից։

Մինչև այսօր պատմաբանները չեն կարող միանշանակ պատասխան տալ նրա ծննդավայրի և ամսաթվի վերաբերյալ, «Գիննեսս» ընկերությունը պնդում է, որ նա ծնվել է 1725 թվականի սեպտեմբերի 28-ին, սակայն Արթուր Գիննեսսի՝ Արդ լճում գտնվող տապանաքարի վրա գրված է, որ նա մահացել է 1803 թվականի հունվարի 23-ին՝ 78 տարեկան հասակում այսպիսով վկայելով, որ նա ծնվել է 1724 թվականին կամ 1725 թվականի սկզբին[6]։

1761 թվականին ամուսնացել է Օլիվյա Ուիթմորի հետ, ունեցել է 21 երեխա, որոնցից 10-ը ապրել են մինչև չափահաս տարիքը։ Նրա որդիներից երեքը հետագայում դարձել են գարեջրագործներ։ 1764 թվականին տեղափոխվել է Դուբլին, որտեղ քաղաքի հյուսիսում կառուցել է իր տունը[7]։ 1780-1790-ական թվականներին Գիննեսսն աջակցել է Հենրի Գրատանի քաղաքական հայացքներին, հիմնականում այն պատճառով, որ Գրատանն առաջարկել էր նվազեցնել գարեջրի հարկը[8]։ Արթուր Գիննեսսն Իռլանդական գարեջրագործական գիլդիայի չորս գարեջրագործներից մեկն էր, որը Դուբլինը ներկայացրել է 1760-ական թվականներից մինչև իր մահը։

Մահացել է 1803 թվականի հունվարին[9], թաղված է մոր կողքին[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Dictionary of Irish BiographyRoyal Irish Academy.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Kindred Britain
  5. The Story: "1759: It begins with a signature" Archived 22 October 2013 at the Wayback Machine. Official web site. Retrieved< 22 October 2013.
  6. «Cold, Hard Football Facts.com: The Truth Hurts»։ Cold, Hard Football Facts։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 8, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 19, 2015 
  7. National Library of Ireland, Gardiner Papers, Mss. 36,501-36,626
  8. «Why Guinness is less Irish than you think»։ The Economist։ 2014-03-16։ Վերցված է 2019-11-28 
  9. «Arthur Guinness, founder of the Dublin brewery, dies in 1803»։ IrishCentral.com (անգլերեն)։ 2017-01-23։ Վերցված է 2017-09-12 
  10. Corry, Eoghan and Tancred, Jim "The Annals of Ardclough" pp. 70–71 (2004)