Արթուր Ավանեսով
Արթուր Ավանեսով (դեկտեմբերի 9, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ[1], Շվեյցարական «Laboratorium» միջազգային անսամբլի և հայ-վրացական «Convergence» նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից,արվեստագիտության թեկնածու[2]։
Արթուր Ավանեսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1980 (43 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտության դասախոս |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2002) |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Ավանեսովը ծնվել է 1980 թվականին Մոսկվա քաղաքում։ 1997- 2002 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիներում։ Նրա ղեկավարները եղել են կոմպոզիտորներ Ստեփան Ռոստոմյանը և Ելենա Աբաջյանը։ Երկու գերազանցության դիպլոմով ավարտել է կոնսերվատորիան և ընդունվել ասպիրանտուրա։ Որոշ ժամանակ վարպետության դասեր է ստացել արտասահմանում և մասնագիտացել ժամանակակից դաշնամուրային կատարման մեջ։ 25 տարեկանում ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ XX դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար[3]։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող, երաժշտության տեսաբան է և միաժամանակ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]։ Համագործակցել և ելույթ է ունեցել Պիեռ Բուլեզի, Ռոհան դը Սարամի, Քիմ Քաշքաշյանի, Անյա Լեխների, Թոնի Արնոլդի, Տիգրան Մանսուրյանի, Մովսես Պողոսյանի, Seattle Chamber Players խմբի հետ։ Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները կատարել են Ավստրիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում տեղի ունեցած միջազգային փառատոններում։
Ստեղծագործություններ
խմբագրելԴաշնամուրային
խմբագրել- 1997 – Ուրախացիր, Սրբուհի[5]
- 1998 – In memoriam Toru Takemitsu
- 2000 – Un peu de musique pour S.
- 2002 – Fenstern zu G-dur, սյուիտ կլավեսինի կամ դաշնամուրի համար Musique triste կլավեսինի կամ դաշնամուրի համար[6]
- 2005 – Malinconia in fis No lloro[7]
- 2008 - Feux follets, գիրք I
- 2009 – Feux follets, գիրք II
- 2015 - Feux follets, գիրք IV
- 2017 - Feux follets, գիրք V
Կամերային-գործիքային
խմբագրել- 2001 – Namu Amida Butsu ֆլեյտայի և դաշնամուրի համար
- 2003 - …dies ist ein lied für dich allein… երգող թավջութակահարի համար
- 2004 - …leise… կլառնետի և դաշնամուրի համար
- 2004- webcrossings.ch-am ֆլեյտայի, հոբոյի և բաս-կլառնետի համար
- 2008 – Zemestani/Bahari/Beheshti ջութակի և դաշնամուրի համար
- 2008- Tönen die seligen Saiten Apolls ջութակի, կլառնետի, թավջութակի և դաշ-ի համար
- 2010 - Je ne regrette rien ջութակի և թավջութակի համար
- 2010 - A Few Comments to Global Warming ջութակի և մարիմբայի համար
- 2011 – CD3-2-2011, կադենցիա՝ Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի համար
- 2014 - Tagh of Paradise կլառնետի և լարային քառյակի
- 2016 – Quasi harena maris դաշնամուրի և լարային քառյակի համար
- 2016 – Allemande avec un P.S. տավիղի համար
Վոկալ և վոկալ-գործիքային
խմբագրել- 1996 - Cinq haïkaï սոպրանոյի և դաշնամուրի համար (ճապոնացի բանաստեղծների բառերով, հայերեն)
- 2002 - Les douze couleurs d’Alleluja, մեներգ կոնտրալտոյի համար (լատիներեն)
- 2003 - Գարուն ա կանացի ձայնի և դաշնամուրի համար (ժողովրդական տեքստով, հայերեն)
- 2003- …i have tried to write paradise… կոնտրտենորի կամ մեձո-սոպրանոյի և լարային քառյակի համար (Էզրա Փաունդի բառերով, անգլերեն)
- 2005 - …իմ լույս… սոպրանոյի և ջութակի համար (ժողովրդական տեքստով, հայերեն)
- 2006 – Մի բուռ կրակ սոպրանոյի և դաշնամուրի համար (ժողովրդական տեքստով, հայերեն)
- 2007 - …zij lijkt op een vreemde bloem… մեձո-սոպրանոյի, թավջութակի և դաշնամուրի համար (Գրիգոր Մոմջյանի բառերով, հայերեն և նիդեռլանդերեն)
- 2007 - Երկու հոլանդական երգ մեձո-սոպրանոյի և դաշնամուրի համար (ժողովրդական բառերով, նիդեռլանդերեն)
- 2007 - Ein Liederbuch, գիրք I, տարբեր ձայների և դաշնամուրի համար
- 2011 - Si quelqu’un veut sçavoir ձայնի և basso continuo-ի համար (Էտյեն Ժոդելի բառերով, հին ֆրանսերեն)
- 2011 - Ein Liederbuch, գիրք II, բարիտոնի և դաշնամուրի համար (ժամանակակից ռուս բանաստեղծների բառերով, ռուսերեն)
- 2012 - Ave Maria սոպրանոյի և դաշնամուրի համար (լատիներեն)
- 2015 - …’t will surely be the end of me կանացի ձայնի, ֆլեյտայի, կլառնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (խողովրդական տեքստով, անգլերեն)
- 2015 - New Evil Songs մեձո-սոպրանոյի և դաշնամուրի համար (XX-XXI դդ. ռուս բանաստեղծների բառերով, ռուսերեն)
Խմբերգային
խմբագրել- 2001 - Te decet hymnus-1 (լատիներեն)
- 2004 - Lungi da te cor mio (իտալերեն)
- 2007 – Miserere (լատիներեն)
- 2010 – Kyrie eleison սոպրանոյի և վեց արական ձայնի համար
- 2012 - Praise the Lord (անգլերեն)
- 2013 – Երեք խմբերգ (Մարինա Ցվետաևայի և Աննա Ախմատովայի բառերով, ռուսերեն)
- 2013- Девушка пела... (Ալեքսանդր Բլոկի բառերով, ռուսերեն)
- 2015 – Չինար ես (ժողովրդական տեքստով, հայերեն)
- 2017 - Cantata I (Օսիպ Մանդելշտամի բառերով, ռուսերեն)
Նվագախմբային
խմբագրել- 2001 - Te decet hymnus-2 խառը երգչախմբի և լարայինների համար
- 2001 - Requiem aeternam տենորի, խառը երգչախմբի և կամերային նվագախմբի համար
- 2012 – Un mince fusil va l’abattre. Tel est le cœur, կոնցերտ կլառնետի և լարային նվագախմբի համար
- 2012 –Leise-II կլառնետի և կամերային նվագախմբի համար
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արթուր Ավանեսով. Մենք մի փակ շրջանի մեջ ենք, որը ոչ մի տեղից չի պատռվում
- ↑ Երեկոն կրում է «Ռոմանտիկ թավջութակ» խորագիրը
- ↑ Artur Avanesov
- ↑ Տիգրան Մանսուրյան | Այս երիտասարդները
- ↑ «Տեղի ունեցավ ANM կայքի շնորհանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Artur Avanesov performs Musique Triste
- ↑ Artur Avanesov (piano)
Արտաքին հղումներ
խմբագրել- Արթուր Ավանեսով
- Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ
- Պենդերեցկու օրերը Հայաստանում. եզրակացության փորձեր Արխիվացված 2021-09-13 Wayback Machine
- Lecture by Composer Artur Avanesov · «Մանսուրյանը և ութսունականները» - Բանախոս Արթուր Ավանեսով
- Երաժշտարվեստը և պոստմոդեռնիզմը. Արթուր Ավանեսով
- Բարոկկո. Արթուր Ավանեսով
- Կլասիցիզմ. Արթուր Ավանեսով
- Օպերան 18-րդ դարում. Արթուր Ավանեսով