Արթուր Աղասյան (կապիտան)

ռազմական գործիչ

Արթուր Գրիգորիի Աղասյան (ապրիլի 7, 1997(1997-04-07), Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ - հոկտեմբերի 5, 2020(2020-10-05), Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Քառօրյա[1] և 44-օրյա պատերազմների մասնակից, զինված ուժերի կապիտան։ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում[2]։

Արթուր Աղասյան
ապրիլի 7, 1997(1997-04-07) - հոկտեմբերի 5, 2020(2020-10-05) (23 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Մահվան վայրՄատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Արցախ
Պաշտոնվաշտի հարամանատար
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ
Պարգևներ
Արցախի հերոս

Կենսագրություն խմբագրել

Արթուր Աղասյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 7-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։

Մարտական ուղի խմբագրել

Քառօրյա պատերազմ խմբագրել

2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի հատուկ ջոկատայինների սանձազերծած նախահարձակ գործողությունները շատ վայրերում կանխվում և տապալվում է շարքային հայ զինվորների կողմից։ Այդ զինվորներից է եղել՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագ Արթուր Աղասյանը, ում կազմակերպած քայլերի շնորհիվ, ծանր մարտի արդյունքում ադրբեջանական «Յազմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախնում են դիրքից, իսկ դիրքում հերթափոխ իրականացնող տղաները ունենում են ընդամենը մեկ վիրավոր[1]։

Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զովում է Արթուր Աղասյանի ընկերներից մեկը։ Նույն օրը, երեկոյան ադրբեջանական կողմը սկսում է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը պատասխանում ականանետերի կրակով։ Ապրիլի 2-ին, գիշերը՝ 03։ 45-ից մեկ ժամ շարունակ հրետակոծվում են պաշտպանական շրջանի առաջնագիծը։ Միաժամանակ աշխատում էր մի քանի միավոր հրետանի։ Դիրքի ավագ Արթուր Աղասյանը իր ենթակայության տակ գտնվող զինվորներին իջեցնում է ներքև, որ ավելի անվտանգ տեղից դիրքավորվեն ու պատսպարվեն։ Ադրբեջնական կողմը սկսում է հրետակոծել կացարանի տարածքը, որի պատճառով հնարավորություն չի լինում գնալ՝ ոչ աջ, ոչ էլ ձախ։ Այդ ընթացքում նրանք մաքրում են ականապատ դաշտը, որպեսզի առաջանան դեպի հայկական դիրքեր[1]։

04։ 45-ին լռում ադրբեջանական հրետանին։ Դիրքի ողջ անձնակազմը գտնվում էր կացարանում, երբ ներսից դռան մոտ կանգնած հերթապահը հայտնում է, որ ձայներ է լսում։ Մոտ 30 հոգանոց դիվերսիոն խումբը՝ «Յաշմա» հատուկ դաժանություն ունեցող ջոկատայինները դիրքում էին ու գնում էին կացարանի ուղղությամբ։ Մեկ ժամ տևած հրետակոծության ժամանակ մինչև 220 արկ էր թափվել հայկական դիրքի ուղղությամբ, հետո անօդաչու թռչող սարք էին բարձրացրել, տեսել էին դիրքում մարդ չկա ու ենթադրել էին, որ դիրքում գտնվողները փախել կամ զոհվել են։ Հատուկ ջոկատայինները երգելով, սուլելով առաջ են գալիս։ Նրանցից մեկը վազելով առաջ է գալիս, որ կացարանի վրա նռնակ նետի, պատուհանից Արթուրը նռնակ է գցում նրա ուղղությամբ։ Ադրբեջնացիները հասցնում են կտրել «տապիկի» լարը, որի պատճառով հայկական կողմը չի կարողանում զանգել ու զգուշացնել, որ դիվերսիոն խումբ է մտել դիրքեր, ու ստիպված են լինում ինքնուրույն գործել։ Հայկական կողմը 20 րոպեից ավել մարտ է վարում հատուկ ջոկատայինների հետ։ Մեծ շփոթմունք է առաջանում նրանց մեջ, երբ նրանց խմբի հրամանատարը վիրավորվում է։ Հետո խուճապ է տարածվում ու տեսնելով, որ շատ զոհեր ու վիրավորներ ունեն, սկսում են փախչել։ Ադրբեջանցիները տալով կարմիր ազդանշան, ինչը նշանակում էր, որ ձախողվել են և մի մասը զոհվել, մյուս մասը սկսում է փախնել՝ չհասցնելով տանել զոհվածների դիակները։ Նրանց մեծ մասին նռնակներով ոչնչացնում են հայկական դիրքի զինվորները։ Հայկական կողմը ունենանում է միայն մեկ վիրավոր՝ Հարություն Բադալյանը, ով վիրավորվելուց հետո էլ էր շարունակել կռիվը[1]։

19-ամյա Արթուր Աղասյանը և Հարություն Բադալյանը սխրագործության համար պարգևատրվում են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ դիրքի մյուս տղաները՝ «Արիության» մեդալով[1]։

44-օրյա պատերազմ խմբագրել

Զինված ուժերի կապիտան Արթուր Աղասյանը եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի № զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար[2]։ 44-օրյա պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը վստահվել էր նրա հրամանատարության տակ գտնվող վաշտին[2]։

«Արցախի հերոս» խմբագրել

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար՝ 2021 թվականի հուլիսի 17-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով կապիտան Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Արթուր Աղասյան. հատուկ ջոկատայինների հետ մարտը ղեկավարած զինվորը». mediamax.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում». hetq.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.