Արթին Պետրոսի Արթինյան (դեկտեմբերի 8, 1907(1907-12-08)[1][2][3][…], Պազարջիկ, Բուլղարիա[4] - նոյեմբերի 19, 2005(2005-11-19)[5][3][6], Լանտանա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ազգությամբ հայ ֆրանսիական գրականագետ։

Արթին Արթինյան
Artine Artinian
Ծնվել էդեկտեմբերի 8, 1907(1907-12-08)[1][2][3][…]
Պազարջիկ, Բուլղարիա[4]
Մահացել էնոյեմբերի 19, 2005(2005-11-19)[5][3][6] (97 տարեկան)
Լանտանա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)ԱՄՆ[4]
Քաղաքացիություն Բուլղարիա և  Ֆրանսիա[4]
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, համալսարանի դասախոս, վիպասան, արվեստի կոլեկցիոներ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Բարդ Քոլեջ
Ալմա մատերԲոլդուն քոլեջ, Հարվարդի համալսարան[4] և Կոլումբիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Երեխա(ներ)Robert W. Artinian?[7]

1920 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ 1932 թվականին ավարտել է Փարիզի համալսարանը։ 1933 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան, 1941 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան Կոլումբիայի համալսարանում։ Հիմնականում զբաղվել է Գի դը Մոպասանի երկերի ուսումնասիրությամբ («Մոպասանի քննադատությունը Ֆրանսիայում․ 1880-1940», 1941, անգլերեն), կազմել և հրատարակել է «Գի դը Մոպասանի չհրատարակված նամակագրությունը» (1951) և «Մոպասանին թեր և դեմ» (1955) գրքերը։ Արժանացել է «Օֆիսիե դ’Ակադեմի» (Ֆրանսիա) կոչմանը (1948)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 53