Արենախոտ
Արենախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Արենախոտազգիներ (Lythraceae) |
Տրիբա | Lythreae |
Ցեղ | Արենախոտ (Lythrum) L., 1753 |
Արենախոտ (լատին․՝ Lythrum), արենախոտազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արենախոտ մշտիկատերև (L. hissopifolia), արենախոտ կտավատատերև (L. linifolium), արենախոտ ճիպոտանման (L. virgatum), արենախոտ ուռատերև (L. salicaria)։
Ձևաբանություն
խմբագրելՑողունը մերկ է կամ թույլ խավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Տերևները նեղ նշտարաձև են, վերինները՝ հերթադիր, ստորինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկը՝ վարդածիրանագույև, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր։ Բույսի և արմատների պատրաստուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց։ Մեղրատու և գեղազարդիչ է։
Տարածվածությունը Հայաստանում
խմբագրելՀանդիպում է Սյունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի ճահճոտ, գերխոնավ վայրերում, գետերի, լճերի ափերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենախոտ» հոդվածին։ |