«Արդուկով կինը» (ֆր.՝ La repasseuse), իսպանացի ու ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարներից՝ նկարված 1904-ին՝ երկնագույն շրջանի վերջում։ Ցուցադրվում է Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում։ Չափը ' 116,2 x 73 սմ[4]։

Արդուկով կինը
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո[1]
տարի1904
գտնվում էՍոլոմոն Գուգենհայմի թանգարան[1]
հավաքածուՍոլոմոն Գուգենհայմի թանգարան[1]
սեփականատերCarl Adler?[2] և Justin K. Thannhauser?[3]
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն

խմբագրել
 
Բատո Լավուար 1901 թվական

«Արդուկով կինը» կտավը գրվել է այն ժամանակ, երբ Պիկասոն ընդամենը 22 տարեկան էր։ Նա վերջնականապես տեղափոխվում է Փարիզ և բնակություն հաստատում Բատո Լավուար քաղաքում գտնվող Ռավինյան փողոցում։ Չնայած շենքում էլեկտրականության բացակայությանը՝ նկարիչը գերադասում էր աշխատել գիշերը։ Նա նավթի լամպ է գնում և մինչև 1909 թվականը աշխատանքների մեծ մասը ստեղծում իր գլխավերևում կախված լամպի լույսի ներքո։ Ապրելով աղքատության մեջ՝ Պիկասոն հաճախ չի կարողանում իրեն թույլ տալ նավթ գնել։ Այդ ժամանակ նա մոմ է գնում և աշխատում մոմի լույսի տակ[5]։

Նկարի վրա պատկերված է մի երիտասարդ կին, որը թեքված է է սեղանի վրա և սպիտակեղեն է արդուկում։ Մազերն ընկել են դեմքի վրա, և նա շատ հոգնած տեսք ունի։ Կինը ջանասիրաբար արդուկում է կտորը՝ համակերպվելով իր առօրյա գոյության հետ։ Նրա դեմքի և մարմնի ուրվագծերի արհեստական երկարությունը հիշեցնում են Էլ Գրեկոյի նկարների ոճը, որով Պիկասոն չէր դադարում հիանալ։ Կնոջ կերպարը ներկված է գորշ երանգներով, ինչը դիտողի մոտ խղճահարություն է առաջացնում նրա հանդեպ։

Նկարի համար բնորդ է ծառայել Մարգոն։ Նա Մոնմարտրում գտնվող «Ճարպիկ նապաստակ» կաբարեի սեփականատիրոջ դուստրն էր, որտեղ հաճախ հավաքվում էին Պիկասոն ու իր ընկերները։ Հետագայում Մարգոն դարձել է Պիկասոյի ևս մի քանի նկարի բնորդուհին[6]։

1913 թվականին Մյունխենի Թանհաուզերի «Ժամանակակից արվեստի պատկերասրահում» ներկայացվել է Պաբլո Պիկասոյի աշխատանքների առաջին խոշոր հետահայաց ցուցահանդեսը, որում տեղ է գտել «Արդուկով կինը» կտավը[7]։

Ջասթին Թաննհաուզերը նկարն իր ողջ հավաքածուի հետ նվիրում է Գուգենհայմի թանգարանին։ 1978 թվականին նկարը վերջնականապես մտնում է հիմնադրամի մշտական հավաքածուի մեջ[7]։ 1989 թվականին ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել, որ ներկի շերտի տակ կա ևս մեկ պատկեր[6]։ Պիկասոն հաճախ է իր հին աշխատանքները խնայել, քանի որ այդ ժամանակ նրա նկարները հազվադեպ են վաճառվել, և նա ապրել է աղքատության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.guggenheim.org/new-york/collections/collection-online/artwork/3417
  2. Stevens M. Jewish Heirs Sue Guggenheim Over Ownership of a Prized Picasso // The New York Times / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2023. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. Picasso: Forty Years of His Art / A. H. BarrMoMA, Art Institute of Chicago, 1939.
  4. «Pablo Picasso. Woman Ironing (La repasseuse)». GUGGENHEIM. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Penrose, Roland. Picasso: : His Life and Work. Berkeley: University of California Press, 1981. Print.
  6. 6,0 6,1 «Woman Ironing». Pablopicasso.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 «Thannhauser Collection». GUGGENHEIM. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.