Արդարության քայլերթ (թուրքերեն՝ Adalet yürüyüşü), խաղաղ քայլերթ Թուրքիայում, որը սկսվել է 2017 թվականի հունիսի 15-ին և ավարտվել 2017 թվականի հուլիսի 15-ին։ Քայլերթը սկսվել է Անկարայում և ավարտվել Ստամբուլի Մալթեփե շրջանում։ Քայլերթի նպատակը հասարակ քաղաքացիների բողոքի արտահայտումն էր, ընդդեմ կառավարության կողմից իրականացվող գործողությունների՝ հատկապետ հեղաշրջման անհաջող փորձի արդյունքում իրականացվող ձերբակալությունների։ Հեղաշրջման փորձից հետո իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կազմից ձևավորված կառավարությունը հայտարարել էր արտակարգ դրություն։ Դրանից հետո ավելի քան 50 000 մարդ ձերբակալվել է, իսկ մոտ 140 000 մարդ հեռացվել է աշխատանքից։ Բողոքի երթը ղեկավարել է թուրք քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն, ի պատասխան նրա, որ ձերբակալվել էր Էնիս Բերբերօղլուն։ Վերջինս ԶԼՄ-ներին էր փոխանցել մի տեսագրություն, որտեղ երևում էր, թե ինչպես են թուրքական հատուկ ծառայությունները զենք և զինամթերք ուղարկում Սիրիա։ Քայլերթը ավարտվել է Ստամբուլում, որտեղ տեղի է ունեցել հանրահավաք։ Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով, թե ինչ մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարությունը երկրի դատական համակարգի վրա[1]։

Արդարության քայլերթ
Մաս Հեղաշրջման փորձին հաջորդող իրադարձություններ
450 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհը, որը իրար է կապում Անկարան և Ստամբուլը
Ամսաթիվ2017 թվականի հունիսի 15-ից մինչև 2017 թվականի հուլիսի 9
ՎայրՍտամբուլ, Անկարա, Բոլու, Դյուզջե, Քոջայելի, Ադափազար
ՊատճառՑույցեր ընդդեմ կառավարության կողմից իրականացվող գործողությունների
ՆպատակՕրենքի գերիշխանություն, դատական բարեփոխումներ, ազատ մամուլ, ազատ խոսքի իրավունք
ՄեթոդԱնկարայից Ստամբուլ 450 կիլոմետր երկարությամբ ճանապարհով խաղաղ քայլերթ, որն ավարտվել է Ստամբուլի Մալթեփե շրջանում
ԱրդյունքՀազարավոր մարդիկ մասնակցել են քայլերթին
Հակամարտող կողմեր
Ոչ մի կուսակցություն պաշտոնապես չի մասնակցել քայլերթին։ Մասնակցել են առանձին քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ
Ղեկավարներ
Թվաքանակ
Հարյուր հազարավոր մարդիկ
Կորուստներ
Զոհերհայտարարվել է, որ մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քայլերթը անօրինական է[2][3]։ Քայլերթի ժամանակ, վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նախագահ Էրդողանը քայլերթը համեմատել են հեղաշրջման անհաջող փորձի հետ և մեղադրել Քըլըչդարօղլուին և նրա կողմնակիցներին՝ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին սատարելու մեջ, ովքեր, ըստ թուրքական կառավարության, կանգնած են հեղաշրջման փորձի ետևում։ ԱԶԿ-ի կողմնակիցներն էլ հակացույցեր են կազմակերպել։ Ոստիկանները ապահովել են քայլերթի մասնակիցների անվտանությունը։ Քայլերթը ավարտվել է Ստամբուլի Մալթեփե շրջանում, որտեղ ձերբակալվել էր Բերբերօղլուն։ Ցուցարարները հասել են մինչև Մալթեփեյի բանտ։

Նախքան երթի մեկնարկը Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում, որ բանտերում լրագրողներ և ուսուցիչներ լինեն։ Նա հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները չեն ցանկանում բնակվել մի երկրում, որտեղ չկա արդարություն։ Նա հավելել էր, որ ժամանակն է վերջ տալու այս ամենին[4]։

Թուրքական «Hürriyet» օրաթերթը երթը համեմատել է 1930 թվականին տեղի ունեցած Մահաթմա Գանդիի Աղի երթի հետ[5][6]։ Հարյուր հազարավոր մարդիկ ընթացքում միացել են երթին՝ վանկարկելով «ադալեթ» (թուրքերեն նշանակում է արդարություն), «իրավունքներ, օրենք, արդարություն»։ Երթին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, արհմիությունների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ[7]։ 2017 թվականի հուլիսի 6-ին ամերիկյան «Bloomberg» գործակալությունը հայտարարել է, որ այդ պահին երթին մասնակցել է 30 000 մարդ[8]։ Երթի մասնակիցները քայլել են ծանր պայմաններում, օրական մոտ 20 կիլոմետր՝ շոգ եղանակի և անձրևի պայմաններում։ Հաղորդվում է, որ մեկ մարդ մահացել է՝ սրտի կաթվածից։ Երթի մասնակիցները գիշերել են վրաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Thousands gather in Istanbul to protest against President Erdogan following 'justice march'». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Spotlight: Turkey's opposition-sponsored march for justice continues amid tensions - Xinhua | English.news.cn». news.xinhuanet.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Main opposition CHP leader defies gov"t calls to end "justice march" - POLITICS». Hürriyet Daily News | LEADING NEWS SOURCE FOR TURKEY AND THE REGION. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Թուրքիայի ընդդիմությունը սկսել է «Արդարության երթը»». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  5. «The Justice March is changing Turkey – MURAT YETKİN». Hürriyet Daily News. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  6. Kingsley, Patrick (2017 թ․ հունիսի 15). «Erdogan Adversary Begins 250-Mile Protest March in Turkey». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Turkey's opposition head leads march for justice». Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  8. «On 250-Mile March, Turkey Opposition Starts to Find Its Way». Bloomberg.com. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.