Քեմալ Քըլըչդարօղլու
Քեմալ Քըլըչդարօղլու (թուրքերեն՝ Kemal Kılıçdaroğlu, դեկտեմբերի 17, 1948[2], Նազըմիյե, Թունջելիի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, 2010 թվականի մայիսից Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդը։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջնորդ։
Քեմալ Քըլըչդարօղլու թուրքերեն՝ Kemal Kılıçdaroğlu | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Գազի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Alevism?[1] |
Ծննդյան օր | դեկտեմբերի 17, 1948[2] (74 տարեկան) |
Ծննդավայր | Նազըմիյե, Թունջելիի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Kemal Karabulut |
Կայք՝ | kemalkilicdaroglu.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Քեմալ Քըլըչդարօղլուն ծնվել է 1948 թվականի Թունջելիի մարզի Նազըմիյե գյուղական համայնքում։ 1971 թվականին ավարտել է Գազի համալսարանը։ Այնուհետև վերապատրաստվել է Ֆրանսիայում։ 1983 թվականին ստացել է նշանակում Եկամուտների կառավարման վարչությունում, որտեղ աշխատել է բաժնի ղեկավարից մինչև գլխավոր տնօրենի տեղակալ[3]։
1991 թվականին նշանակվել է ՓՄՁ-ների ֆոնդի գլխավոր տնօրեն։ 1992 թվականին նշանակում է ստացել Թուրքիայի սոցիալական ապահովագրության ֆոնդում, այնուհետ աշխատել է նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի օգնական։ 1994 թվականին «Ekonomik Trend» ամսագիրը նրան ճանաչել է «տարվա պետական աշխատող»։ 1999 թվականին անցել է թոշակի։
Ղեկավարել է ստվերային տնտեսության դեմ պայքարի խորհուրդը։ Դասավանդել է Հաջջեթեփեյի համալսարանում, զբաղեցրել է «Türkiye İş Bankası»-ի ղեկավար խորհրդի անդամի պաշտոնը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 22-րդ գումարման ընտրությունների ժամանակ ընտրվել է խորհրդարանի անդամ Ստամբուլից։ Զբաղեցնելով Ազգային հանրապետական կուսակցությունում կենտրոնական նշանակության պաշտոն վերընտրվել է պատգամավոր 2007 թվականին։
2009 թվականին պայքարել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար՝ հավաքելով ձայների 36,8 %-ը[4]։
Դենիզ Բայկալի հրաժարականից հետո ընտրվել է ԺՀԿ-ի առաջնորդ։ Նրա օգտին քվեարկել են 1250 պատվիրակներից 1246-ը, ինչ ռեկորդային էր ԺՀԿ-ի պատմության մեջ[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.cnnturk.com/2011/yazarlar/06/17/aleviyim.ne.var.bunda/620343.0/index.html
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Автобиография на сайте Республиканской народной партии»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-21-ին։ Վերցված է 2021-03-07
- ↑ FT.com / Europe — Turkish Gandhi chosen to lead opposition
- ↑ «CHP'de tarihi kurultay»։ Habertürk (թուրքերեն)։ May 22, 2010