Արգո (նավ)
Արգո (/ˈɑːrɡoʊ/; հունարեն՝ Ἀργώ), հունական դիցաբանության մեջ հայտնի նավ, որով Յասոնը և Արգոնավորդները նավարկել են Յոլքոսից դեպի Կողքիս՝ ոսկե գեղմը գտնելու։
Արգո | |
---|---|
![]() Արգո նավը․ նկարիչ՝ Կոնստանիոս Վոլոնակիս | |
հունարեն՝ Ἀργώ Ղեկավար՝ Յասոն Անձնակազմի թիվը` մոտ 50 Անձնակազմ՝ Արգոնավորդներ Կառուցող՝ Արգոս |
ԱնունԽմբագրել
Շատերը կարծում են, որ նավն անվանակոչվել է իր կառուցողի՝ Արգոսի պատվին։ Ցիցերոնը կարծում է, որ նավն անվանակոչվել է ի վատիվ Արգիվի։ Դիոդորոս Սիկիլիացին նշում է, որ որոշները կարծում են՝ անվանումն առաջացել է հին հունարեն «արագ» (Ἀργῶος) բառից[1][2][3][4][5]։
ԼեգենդԽմբագրել
Արգոն կառուցել է նավաշինարար Արգոսը, իսկ նրա անձնակազմը պաշտպանված էր Հերա աստվածուհու կողմից։ Լեգենդի համար ամենալավ աղբյուրն է Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» պոեմը։ Ըստ լեգենդի մի շարք աղբյուրների՝ Արգոն նախագծվել կամ կառուցվել է Աթենասի օգնությամբ։ Ըստ տարբեր աղբյուրերի՝ Արգոն ծովերով նավարկած առաջին նավն էր։ Հենց Աթենասն է սովորեցրել Տիփիսին առագաստներ ամրացնել կայմին, քանի որ նա էր նավավարը և պետք է ամբողջությամբ տիրապետեր նավին[6]։
Հաջող ճանապարհորդությունից հետո Արգոն Կորնթոսի պարանոցում նվիրվել է Պոսեյդոնին։ Այնուհետև այն տեղափոխվել է երկինք և վերածվել Արգո Նավիս համաստեղությանը[7]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Lemprière John (1825)։ «A Classical Dictionary: Containing a Copious Account of All the Proper Names Mentioned in Ancient Authors»
- ↑ ) Diodorus (Siculus (1814)։ «The Historical Library of Diodorus the Sicilian: In Fifteen Books. To which are Added the Fragments of Diodorus, and Those Published by H. Valesius, I. Rhodomannus, and F. Ursinus»
- ↑ e.g. Robert Cooper Seaton (1912), Rhodius Apollonius: The Argonautica, p. 339
- ↑ Noah Webster (1832) A Dictionary of the English Language
- ↑ Argo. Charlton T. Lewis and Charles Short. A Latin Dictionary on Perseus Project.
- ↑ «The Argo»։ Jason and the Argonauts։ Վերցված է 2016-04-10
- ↑ Chambers, Ephraim, ed. (1728). "Argo". Cyclopædia, or an Universal Dictionary of Arts and Sciences (first ed.). James and John Knapton, et al. p. 132.
Արտաքին հղումներԽմբագրել
Արգո (նավ) Վիքիպահեստում |
- Voyage of the Argo – slideshow by The First Post