Արգոս[1] (հուն․՝ Άργος)[2], քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 42 մ բարձրության վրա, Պելոպոնես թերակղզու հյուսիսարևելյան մասում, Աթենքից 96 կմ հարավ-արևմուտք, Նաֆպլիոնից 10 կմ հյուսիս- արևմուտք և Տրիպոլիսից 34 կմ հյուսիս-արևելք։ Համայնքի (դիմա) վարչական կենտրոն Արգոս-Միկենին ծայրամասային միավոր է Արգոլիդում՝ Պելոպոննեսի ծայրամասում։ 2011 թվականի վիճակագրությամբ բնակչության թիվը հասնում է 22209-ի[2]։

Քաղաք
Արգոս
Άργος
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՇրջանՊելոպոննես
Հիմնադրված էմ.թ.ա. 2000 թվական թ.
Մակերես49,772 կմ²
ԲԾՄ42 մ մ
Բնակչություն22209 մարդ (2011)
Հեռախոսային կոդ2751
Փոստային դասիչ212 31 - 212 32
Ավտոմոբիլային կոդAP
Արգոս (քաղաք) (Հունաստան)##
Արգոս (քաղաք) (Հունաստան)

Հնագույն մշտական բնակեցված քաղաք Եվրոպայում[3][4]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Հունաստանի ամենաչորային հովտում՝ Ասպիդ և Լարիսա բլուրների բարձունքին, որտեղ եղել են երկու միջնաբերդ։ Այն տեղակայված է եղել հնագույն Միկենի և Տիրինֆա քաղաքների մոտակայքում, որոնք Հոմերոսի պոեմից հայտնի են որպես Ագամեմնոնի թագավորություն, բայց պատմական ժամանակաշրջանում արդեն եղել են լքված և նրանց դերը որպես Արգոլիդի կենտրոնի անցել է Արգոսին։

Կլիմա խմբագրել

Արգոսն ունի միջերկրածովյան կլիմա՝ շոգ ամառներով։ Ամռանը Հունաստանի ամենաշոգ վայրերից մեկն է։

Պիրգելլա (1980 - 2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 14.6
(58.3)
14.7
(58.5)
17.4
(63.3)
21.3
(70.3)
26.5
(79.7)
31.4
(88.5)
34.0
(93.2)
33.7
(92.7)
29.7
(85.5)
24.7
(76.5)
19.2
(66.6)
15.5
(59.9)
23.56
(74.42)
Միջին օրական °C (°F) 8.2
(46.8)
8.4
(47.1)
10.9
(51.6)
14.9
(58.8)
20.3
(68.5)
25.1
(77.2)
27.5
(81.5)
26.8
(80.2)
22.6
(72.7)
18.0
(64.4)
13.0
(55.4)
9.6
(49.3)
17.11
(62.79)
Միջին ցածր °C (°F) 3.0
(37.4)
2.9
(37.2)
4.3
(39.7)
6.7
(44.1)
10.5
(50.9)
14.0
(57.2)
16.7
(62.1)
16.8
(62.2)
14.2
(57.6)
11.5
(52.7)
7.7
(45.9)
4.8
(40.6)
9.42
(48.97)
Տեղումներ մմ (դյույմ) 66.5
(2.618)
52.5
(2.067)
52.2
(2.055)
33.7
(1.327)
18.7
(0.736)
8.9
(0.35)
9.1
(0.358)
13.0
(0.512)
20.3
(0.799)
44.3
(1.744)
82.5
(3.248)
69.7
(2.744)
471.4
(18.558)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10.3 10.1 9.7 8.6 6.2 3.0 2.1 2.5 5.0 6.9 9.4 12.2 86
% խոնավություն 75.3 73.6 72.2 68.6 60.5 54.0 52.5 56.6 65.8 71.8 76.7 77.3 67.07
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատմություն խմբագրել

Քաղաքի հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականով[4]։

Արգոսի ծաղկման գլխավոր շրջաններն են համարվում ուշ միջին էլլադական, վաղ միկենյան, ինչպես նաև Հոմերոսյան շրջանը։

Քաղաքի դիցաբանական պատմությունը կապված է Ադրաստ թագավորի և նրա՝ Թեբեի դեմ կատարած արշավների հետ, որոնք հին հունական ողբերգակների սիրված թեմաներից մեկն է դարձել։ «Յոթը Թեբեի դեմ»՝ հերոսների տապալված արշավ, որում զոհվեցին բոլորը, բացի Ադրաստից։ Հոմերոսի Իլիականի գլխավոր հերոսներից մեկը Դիոմեդն է՝ Ադրաստի թոռը, Արգոսի արքան, որը կախված էր Միկենի արքայից՝ Ագամեմնոնից։

Պետք է հիշատակել նաև Ինահ արքայի դստերը՝ Իոյին, որին, ըստ մի վարկածի, առևանգվել է փյունիկցիներից, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ պարզապես նրանց հետ է փախել։ Այդ պատմությունը նկարագրված է Հերոդոտոսի կողմից[5]։

Ինչպես ողջ Պելոպոննեսը, այնպես էլ Արգոսը նվաճվել է դորիացիների կողմից, դրանով հանդերձ, հավանաբար, այն եղել է դորիական իշխանության՝ Պելոպոննեսի վրա ամրապնդման առաջին կենտրոնը։ Արգոսի ղեկավարներից առանձնանում է Ֆիդիոնի կերպարը, որը հավանաբար իշխել է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Նա վարել է ակտիվ հարձակողական քաղաքականություն՝ իրեն ենթարկեցնելով Արգոլիդը, Էգինա կղզին։ Նրանից հետո հայտնի են բռնակալներ Պերիլլը և Արխինը։ Չնայած ընդհանուր դորիական ծագմանը, Արգոսը միշտ եղել է Սպարտայի ռազմական թշնամին։

Մ.թ.ա. 371 թվականին Լևկտրայի մարտերում սպարտացիների տարած պարտությունից հետո, Արգոսը դուրս է գալիս Պելոպոննեսյան միությունից և պայմանագիր է կնքում Աթենքի հետ, իսկ հաջորդ տարին քաղաքում տեղի է ունենում օլիգարխների ծեծկռտուքը, որը հայտնի է արգոսյան սկիտալիզմ անվամբ։

Մ.թ.ա. 3-րդ դարում հայտնի են բռնակալներ Արխինն ու Լաֆաեսը, ապա Արիստիպպ I-ը, նրա որդին՝ Արիստոմախ I-ը։ Արիստամախ I-ը զոհվել է մ.թ.ա. 241 թվականի դավադրության նախօրեին և նրա իշխանությունն անցել է որդիներին՝ սկզբում Արիստիպպ II-ին, ապա՝ Արիստոմախ II-ին։ Արիստիպպ II-ը զոհվել է մ.թ.ա. 235 թվականին Միկենի մոտ Արատ Սիկիոնսկիի հետ եղած մարտում։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով է անցնում Կալամատա-Կոռինֆ ազգային 7 ճանապարհը։ Ազգային 70 ճանապարհը Արգոսը միացնում է Նաֆպլիոնի և Պալեա-Էպիդավրոսի հետ։

 
Արգոսի երկաթուղային կայարան

Արգոսի երկաթուղային կայանը բացվել է 1886 թվականին և փակվել՝ 2010 թվականին։

Արգոսի համայնքներ խմբագրել

Արգոսի համայնքային միության մեջ մտնում են չորս բնակավայր։ 2011 թվականի վիճակագրական տվյալներով բնակչության թիվը 22602 մարդ է[2]։ Մակերեսը 49,772 կիլոմետր քառակուսի է[6]։

Բնակավայր Բնակչություն (2011)[2], մարդ
Ակովա 167
Արգոս 22209
Կոկլա 153
Տիմենիոն 73

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 21983[7]
2001 24630[7]
2011 22209[2]

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Արգոսի Հերեոնը՝ վերակառուցված 1902 թվականին
  • Լարիսա ակրոպոլիս
  • Պրոֆիտիս-Իլիասի բլուր (հուն․՝ Προφήτης Ηλίας)
  • Թատրոն[8], մ.թ.ա. ամենամեծ թատրոնը։
  • Հին ագորա[9]։
  • Արգոսի հնագիտական թանգարան[10]։
  • Հերեոն՝ Հերայի սրբավայր[11] Քաղաքը եղել է Հերա աստվածուհու երկրպագության ամենահայտնի կենտրոնը։ Հերայի սրբավայրը գտնվել է Արգոսից ոչ հեռու՝ լեռան ստորոտին։ Այն եղել է առաջին տաճարը, որը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. 8-րդ դարում՝ պերիպտերի գծագրով։
  • Ապոլոնի և Աթենասի սրբատեղի[12]։
  • Կոնստանդոպուլոսի առանձնատուն՝ կառուցված 1911 թվականին Էռնստ Ցիլլերի հատակագծով[13]
  • Քաղաքապետարան. երկհարկանի շինություն նորկլասիկական ոճով[14]
  • Ազգային շուկա. 1889 թվականին Ցիլլեր Էռնստի հատակագծով կառուցված միհարկանի շինություն[15]

Անհատականություններ խմբագրել

Մ.թ.ա. V-IV դարերում քաղաքը հայտնի էր Պոլիկլետի արհեստանոցով և նրա աշակերտներով։ Հենց այստեղ են դրվել հունական դասական արվեստի հիմքերը։ Պոլիկլետի արձանները՝ «Դորիֆորը» և «Դիադումենը» անվանվել են կանոններ՝ նմուշներ։

  • Ջորջ Ջարվիս (1797—1828) — ամերիկյան ֆիլելլին, որը մահացել է Արգոսում և 1821-1829 թվականների Հունաստանի ազատագրական պատերազմի մյուս մասնակիցների և ֆիլելլինների հետ թաղվել Այոս-Իոանիս(Սուրբ Իոաննա) եկղեցում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Bolender, Douglas J. (2010 թ․ սեպտեմբերի 17). Eventful Archaeologies: New Approaches to Social Transformation in the Archaeological Record. SUNY Press. էջեր 124–129. ISBN 978-1-4384-3423-0. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. 4,0 4,1 Голди, Р. Материковая Греция и Афины. — М.: ФАИР, 2009. — С. 58. — ISBN 978-5-8183-1496-9
  5. Геродот. История. I, 1
  6. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 350. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
  7. 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  8. Όλγα Ψυχογυιού (2012). «Αρχαίο θέατρο Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  9. «Ηραίο Άργους. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  10. Όλγα Ψυχογυιού (2012). «Αρχαιολογικό Μουσείο Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  11. Όλγα Ψυχογυιού (2012). «Ηραίο Άργους. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  12. «Ιερά Απόλλωνος Δειραδιώτη και Αθηνάς Οξυδερκούς. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  13. «Αρχοντικό Κωνσταντόπουλου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  14. Ευγενία Γατοπούλου (2012). «Δημαρχείο Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  15. «Δημοτική Αγορά Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգոս (քաղաք)» հոդվածին։