Արբակ Մխիթարյան

հայ եգիպտաբան, Հին աշխարհի արվեստների և կրոնների տեսաբան, պատմաբան, հնագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արբակ Տիգրանի Մխիթարյան (հունվարի 24, 1911(1911-01-24)[1], Տանտա, Եգիպտոս - ապրիլի 27, 2004(2004-04-27), Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա), հայ եգիպտաբան, Հին աշխարհի արվեստների և կրոնների տեսաբան, պատմաբան, հնագետ։

Արբակ Մխիթարյան
Ծնվել էհունվարի 24, 1911(1911-01-24)[1]
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել էապրիլի 27, 2004(2004-04-27) (93 տարեկան)
Մահվան վայրՍխարբեեկ, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունեգիպտագետ, պատմաբան, հնագետ և արվեստագետ
ԱշխատավայրԱրվեստի և պատմության թագավորական թանգարաններ

Կենսագրություն խմբագրել

Արբակ Մխիթարյանը ծնվել է Եգիպտոսի Տանտա քաղաքում։ 1925 թվականին տեղափոխվել է Բելգիա։ 1929 թվականից եղել է Բրյուսելի եգիպտաբանական ինստիտուտի աշխատակից, 1947 թվականից՝ ընդհանուր քարտուղարը և վարչության խորհրդի անդամ։ 1942-1945 թվականներին աշխատակցել է Կահիրեի արևելքի հնագիտության ֆրանսիական ինստիտուտին, 1964-1976 թվականներին՝ Բրյուսելի արվեստի և պատմության թագավորական թանգարանի բաժնի վարիչ։ Եգիպտոսում, Սուդանում մասնակցել է պեղումների։ 1968-1969 թվականներին ուսումնասիրել է Երուսաղեմի հայկական գանձերն ու գանձարանները։ Զեկույցներով ու դասախոսություններով հանդես է եկել նաև Հայաստանում (1963, 1985, 1987 թթ.)[2]:

Բազմիցս ղեկավարել է թագավորական թանգարաններում անցկացվող Իսլամական արվեստի օրերը։ Եղել է հայ մանրանկարչության մասնագետ։ 1985 թվականին Բրյուսելում Մխիթարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ ընկերային կենտրոնը», որը 1993 թվականին կոչվել է «Արբակ Մխիթարյան» հայ ընկերային կենտրոն[3], 1986 թվականին՝ «Սևան» երկօրյա հայկական դպրոցը[2]։ Հրատարակվել են նրա «Եգիպտական գեղանկարչություն» (1954 թ.), «Եգիպտոս» (1956 թ.), «Իսլամական արվեստ» (1977 թ.), «Մ. Կուննեն, Ռ. Վուլլեման. Դեպի հավերժություն» (1989 թ.) և այլ գրքեր։ Նրա աշխատությունները լույս են տեսել հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և հոլանդերեն։

Մահացել է Բելգիայի Սխաարբեեկ քաղաքում[4]։

Հիշատակ խմբագրել

Բրյուսելում գործում է «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը[5]։

Երկեր խմբագրել

  • Introduction a L'Egypte, Bruxelles et Neouchatel, 1956 (վերահրատարակվել է 2004).
  • Religions du Monde, L'Egypte, P. 1964.
  • Tresos du Patriarcal Armenien de Je'rusalem, Je'rusalem (Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գանձերը), 1969[6].
  • Les Arts de L'Islam, Bruxelles, 1976.
  • La Peinture egyptienne, Geneve, 1954 (2 me e'd., P., 1979).
  • Miniatures armeniennes d'Ispahan (Avec S., Der Nersessian), Bruxelles, 1986.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/307911
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «Համայնքի մասին - Բելգիայում Հայաստանի դեսպանություն». www.belgium.mfa.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Արբակ Մխիթարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  5. «Բելգիայի հայ համայնքը». www.belgium.mfa.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  6. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մխիթարեան , Արբակ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Jean-Michel Bruffaerts, Arpag Mekhitarian ou la mémoire de l’orientalisme et de l’égyptologie belges, Musées royaux d'Art et d'Histoire, Bruxelles, Académie Orientaliste, 1999.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբակ Մխիթարյան» հոդվածին։