Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 21, 1974(1974-12-21), Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ[2], Հայաստանի բազմակի չեմպիոն, Ուկրաինայի չեմպիոն (2004), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1998), Օլիմպիական խաղերի մասնակից (1996)։ Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1993)։

Արա Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1974(1974-12-21) (49 տարեկան)
Ծննդավայր՝Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Q28498534?

Կենսագրություն խմբագրել

Արա Վարդանյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 21-ին Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում[3]։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 5 տարեկանում՝ հոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ։ 1990 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և շարունակել մարզումները Երևանում՝ Ռոբերտ Հովհաննիսյանի մոտ։ 1993 թվականին դարձել է պատանիների (մինչև 20 տարեկան) աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

1995-1999 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։ Առավել հաջող հանդես է եկել 1998 թվականին։ Ռիզեում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Լահտիում կայացած աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքը ցույց է տվել պոկում վարժությունում և երկամարտի արդյունքում դարձել արծաթե մեդալակիր։

2000 թվականին տեղափոխվել է Ուկրաինայի Իլյիչյովսկ քաղաք, որտեղ միացել է Յուրի Կուչինովի գլխավորությամբ մարզվող մարզիկների խմբին։ 2003 թվականին ստացել Է Ուկրաինայի քաղաքացիություն և հետագայում միջազգային մրցումներին ներկայացրել այդ երկիրը։ 2004 և 2005 թվականների Եվրոպայի առաջնություններում պոկում վարժությունում նվաճել է (համապատասխանաբար ոսկե և բրոնզե) փոքր մեդալներ, սակայն հրում վարժությունում անհաջող ելույթի պատճառով երկամարտի մեդալակիրների թվում չի հայտնվել։

2005 թվականին ավարտել է մարզական կարիերան։ 2015-2017 թվականներին եղել է Օդեսայի մարզի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ[4]։

Արդյունքներ խմբագրել

  Հայաստանի օգտին
Տարի Մրցություն Անցկացման
վայր
Քաշային
կատեգորիա
Պոկում Տեղ Հրում Տեղ Երկամարտի
արդյունք
Տեղ
1993 Աշխարհի պատանեկան առաջնություն   Հեբ մինչև 99 կգ 170 կգ   210 կգ   380 կգ  
1993 Եվրոպայի պատանեկան առաջնություն   Վալենսիա մինչև 99 կգ 175 կգ   212,5 կգ   387,5 կգ  
1994 Աշխարհի պատանեկան առաջնություն   Ջակարտա մինչև 99 կգ 170 կգ 4 210 կգ   380 կգ  
1994 Եվրոպայի պատանեկան առաջնություն   Հռոմ մինչև 108 կգ 177,5 կգ   220 կգ   397,5 կգ  
1995 Եվրոպայի առաջնություն   Վարշավա մինչև 108 կգ 180 կգ   217,5 կգ 4 397,5 կգ 4
1995 Աշխարհի առաջնություն   Գուանչժոու մինչև 108 կգ 175 կգ 8 210 կգ 12 385 կգ 9
1996 Օլիմպիական խաղեր   Ատլանտա մինչև 108 կգ 180 կգ 7 215 կգ 9 395 կգ 7
1998 Եվրոպայի առաջնություն   Ռիզա ավելի քան 105 կգ 190 կգ 4 235 կգ   425 կգ  
1998 Աշխարհի առաջնություն   Լահտի ավելի քան 105 կգ 197,5 կգ   230 կգ   427,5 կգ  
1999 Աշխարհի առաջնություն   Աթենք ավելի քան 105 կգ 200 կգ 4 230 կգ 430 կգ
  Ուկրաինայի օգտին
Տարի Մրցություն Անցկացման
վայր
Քաշային
կատեգորիա
Պոկում Տեղ Հրում Տեղ Երկամարտի
արդյունք
Տեղ
2004 ԵՎրոպայի առաջնություն   Կիև ավելի քան 105 կգ 200 կգ   232,5 կգ 432,5 կգ
2005 Եվրոպայի առաջնություն   Սոֆիա ավելի քան 105 կգ 200 կգ   235 կգ 7 435 կգ 5

Ընտանիք խմբագրել

  • Վարդգես Վարդանյան (ծնվ.է 2002), որդին, ուկրաինացի ծանրորդ, Ուկրաինայի պատանիների չեմպիոն (2018)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sports-Reference.com
  2. «Ara Vardanyan». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Որոշ աղբյուրներում որպես Արա Վարդանյանի ծննդավայր նշվում է Հոկտեմբերյան քաղաքը (այժմ՝ Արմավիր
  4. «Состоялся чемпионат Черноморска по тяжёлой атлетике». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել