Արա Նազարեթյան

հայ արձակագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Հարությունի Նազարեթյան (օգոստոսի 10, 1950(1950-08-10), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1998

Արա Նազարեթյան
Ծնվել էօգոստոսի 10, 1950(1950-08-10) (73 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Արա Նազարեթյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն և տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում[1][2]

  • Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից, Երևան, 2010։
  • Հանդարտ պատմվածքներ, Երևան, 2003։
  • Ռազմավար պատմվածքներ, Երևան, 2001։
  • Մահկանացուներ, Երևան, 1995։
  • Տապան, Երևան, 1991։

Մրցանակներ

խմբագրել
  • «Գարնանային թեթև պատմություն» պատմվածք՝ «Համահայկական պատմվածք» մրցանակ, 2010
  • «Ռազմավար պատմվածքներ» ժողովածու՝ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակ, 2001
  • «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովել՝ գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակ, 2001
  • «Հետախուզում մարտով» պատմվածք՝ գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակ, 2008
  • «Հայ գրականության բարեկամներ» մրցանակ, 1996
  • ՀԳՄ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակ, 1996

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արա Նազարեթյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Արա Նազարեթյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել