Այստեղ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այստեղ (անգլ.՝ Here), ամերիկյան ֆիլմ։
Այստեղ անգլ.՝ Here | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և արկածային ֆիլմ |
Թվական | 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրեյդեն Քինգ[1] |
Դերակատարներ | Բեն Ֆոսթեր և Լյուբնա Ազաբալ |
Երաժշտություն | Boxhead Ensemble |
Տևողություն | 126 րոպե[2] |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՈւիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է։ Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին՝ մի հայրենադարձ հայուհու և լուսանկարչուհու, որը երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել։ Երկու միայնակ ճամփորդների միջև գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ… Ի վերջո, Ուիլը հանգում է այն կարծիքին, թե երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի՝ դա հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է։
Դերասաններ և նկարահանող անձնակազմ
խմբագրելՆկարահանող անձնակազմ
խմբագրել- ռեժիսոր - Բրեյդեն Քինգ
- սցենարիստ - Բրեյդեն Քինգ և Դենի Վալենթ
- պրոդյուսերներ - Բրեյդեն Քինգ, Լարս Քնուդսեն, Ջեյ վան Հոյ
- օպերատոր - Լոլ Քրոուլի
- մոնտաժ - Դեյվիդ Բերկեր, Էնդրյու Հաֆից, Բրեյդեն Քինգ, Պոլ Ցուկեր
- դերասանների ընտրությունը - Էյդ Բելասկո
- երաժշտությունը - Boxhead Ensemble
Դերասանական անձնակազմ
խմբագրել- Բեն Ֆոսթեր - Ուիլ Շեփրդ
- Լյուբնա Ազաբալ - Կատարինե Նազարյան
- Գարիկ Չեփչյան
- Թամարա Պետրոսյան
- Հայկ Գասպարյան
- Տաթևիկ Ղարիբյան
- Նարեկ Դուրյան
- Քրիստինա Հովակիմյան
Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ
Տեխնիկական և այլ տվյալներ
խմբագրել- Երկիրը ԱՄՆ
- Լեզուն Անգլերեն, Հայերեն
- Պրեմիերան կայացել է 2011 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ ում՝ Սանդենս կինոփառատոնի ժամանակ։
Այլ երկրներում այն կայացել է
- Հայաստանում - 12 հուլիս 2011
- Չեխիայում - 3 հուլիս 2011
- Շվեդիայում - 11 նոյեմբեր 2011
- Լեհաստանում - 15 նոյենբեր 2011
- Իտալիայում - 9 սեպտեմբեր 2011
- Ֆիլմը գունավոր
- Տևողություն - 110 րոպե
- Ձայնը - Dolby Digital, Dolby SR
- Տեսախցիկը - Arricam LT, Arriflex 235
- Օպտիկան - Cooke S4 and Angenieux Optimo Lenses
- Պատկերի կողմերի հարաբերությունը 2.35։ 1
- Ֆիլմը նկարվել է 35 ժապավենների վրա
- Տպել է (ընկերությունը) i lab, Լոնդոն, ՄԲ
- Տպվել է 35 ժապավենի վրա