Արաքսյան չրխկան

միջատների տեսակ
Արաքսյան չրխկան
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Չրխկաններ (Elateridae)
Ցեղ 'Cardiophorus'
Տեսակ Արաքսյան չրխկան (C. araxicola)
Միջազգային անվանում
Cardiophorus araxicola

Արաքսյան չրխկան (լատին․՝ Cardiophorus araxicola), չրխկանների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

4,5-6 մմ երկարությամբ սև մարմնով փոքր չափի բզեզ է։ Վերնաթևերը ծղոտագույն են՝ կարի մոտ մգացած զոլով, յուրաքանչյուր վերնաթևի սկավառակի վրա հազվադեպ լինում է մեկական մուգ բիծ, բեղիկների հատվածների հիմքերը, ոտքերի սրունքները և թաթերը ունեն բաց են գունավորում։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է միայն Գոռավանի ավազուտներից՝ Վեդի քաղաքի մոտ (Արարատի մարզ

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում են ջուզգունի մացառուտներով ավազոտ անապատներում, հանդիպում են հունիս-հուլիսի սկզբին խոտաբույսերի վրա։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։

Պահպանություն

խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակը ցածր է, փոփոխության միտումները՝ անհայտ։

Վտանգման հիմնական գործոններն են շինարարական նպատակներով ավազահանումը, անասունների արածեցումը և ճանապարհաշինությունը։

Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.