Պողոս Արաքսյան

հայ դերասան
(Վերահղված է Պ. Արաքսյանից)

Պողոս Հարությունի Արաքսյան (Քալանթարյան) (ապրիլի 16 (28), 1869[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 26, 1918(1918-08-26)[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Պողոս Արաքսյան
Ծնվել էապրիլի 16 (28), 1869[1][2]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 26, 1918(1918-08-26)[1][2] (49 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր և թատերական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում։ 1899 թվականից եղել է Թիֆլիսի հայ դերասանական խմբի դերասան[3]։

1903–1908 թվականներին Թիֆլիսում հիմնադրել է «Արաքսյան թատրոնը»։ Պիեսներ է բեմադրել Թիֆլիսի ժողովարանում, Զուբալովի ժողովրդական տանը։ Հեղինակ է «Նամուս» պիեսի, «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» հեքիաթ-օպերայի լիբրետոյի (ըստ Ղազարոս Աղայանի, երաժշտությունը՝ Գ. Սյունու)։ Արաքսյանը նաև ասմունքել է[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Zarkfoundation - Պողոս Արաքսյան». zarkfoundation.com.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Արաքսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 704