Արարատ Սարգսյան
հայ նկարիչ
Արարատ Վանիկի Սարգսյան (հոկտեմբերի 20, 1956, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2008)։
Արարատ Սարգսյան | |
---|---|
Ի ծնե | Արարատ Վանիկի Սարգսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Զավակներ | Արշակ Սարգսյան |
Կայք | araratsarkissian.com |
Արարատ Սարգսյան Վիքիքաղվածքում |
Գեղանկարիչ Արթուր Սարգսյանի եղբայրն է, ֆիգուրատիվ նկարիչ, քանդակագործ Արշակ Սարգսյանի հայրը։
Կենսագրություն խմբագրել
- 1971 թվականին ավարտել է Գյումրիի նկարչական դպրոցը
- 1975 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը
- 2002 թվականին արժանացել է համազգային «Վահագն» մրցանակի
Սարգսյանի աշխատանքները ցուցադրվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում[1]։
Ստեղծագործություններ խմբագրել
Ստեղծել է ֆիգուրատիվ ու խորհրդանշական պատկերներ, ձեռակերտ գրքեր։
- «Լուսաբաց», 1987 թվական, ՌԴ մշակույթի ֆոնդ, Մոսկվա։
- «Պատկերասրահ», 1991 թվական, ԺԱԹ:
- «Արքետիպեր», նախագիծ-գիրք, 1994 թվական, ԺԱԹ, Հորդանանի ազգային թանգարան, Կիպրոսի մշակույթի նախարարության ֆոնդ։
Երկնային Երուսաղեմի իմաստային զուգորդությամբ է Սարգսյանը պատկերել Մուշը, Զեյթունը, Գյումրին, Կարինը և այլ քաղաքներ։
- «Կորուսյալ դրախտ», 1999 թվական, բացիկների հավաքածու։
Աստվածաշնչյան և փիլիսոփայական իմաստավորումներով նշանագրել-երփնագրել է սիրո և ազգ-մշակույթ-մարդ փոխհարաբերությունները։
- «Սեր», 2000 թվական, նախագիծ-գիրք։
- «Արձանագրություն և լանդշաֆտ», 2004 թվական, նախագիծ-գիրք։
- «Հեծելազորի մարտը», 1981 թվական[2]։
Գեղանկարների շարք
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Հեծելազորի մարտը», Արարատ Սարգսյան
- ↑ cultural։ ««ԼԵՆԴՈՒՏԱ» VS ՎԵԴՈՒՏԱ․ԳՅՈՒՄՐԻՆ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ»։ cultural.am (armenian)։ Վերցված է 2017-05-02(չաշխատող հղում)
- ↑ «ԼԵՆՆԱԳԱՆՑԻ Արարատն ու «Լենդուտան»... - TheHayer»։ thearmenians.am։ Վերցված է 2017-05-02