Արամ Սաֆարյան (քաղաքական գործիչ)

հայ լրագրող, քաղաքական գործիչ
(Վերահղված է Արամ Վիլենի Սաֆարյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Սաֆարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Վիլենի Սաֆարյան (հոկտեմբերի 3, 1962(1962-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ։ ԲՀԿ անդամ։

Արամ Վիլենի Սաֆարյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1962 (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
 Aram Safaryan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

  • 1979-1984 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
  • 1987 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների (ժուռնալիստիկա) թեկնածու։
  • Մասնակցել է լրագրողական վերաորակավորման ծրագրերի Ֆրանսիայում (1998), ԱՄՆ-ում (2002), Իսրայելում (2004), Ավստրիայում (2004)։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1987-1992 թթ. - ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմության դասախոս, այնուհետև՝ ավագ դասախոս։
  • 1990-1992 թթ. - «Հայք» շաբաթաթերթի միջազգային մեկնաբան։
  • 1991-1992 թթ. - Հայաստանի պետական հեռուստատեսության քաղաքական տեսաբան։
  • 1993-1996 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար։
  • 1996-1997 թթ. - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության և մշակութային կապերի գծով խորհրդական։
  • 1997 թ. - ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրեն։
  • 1998 թ. - Հայաստանի ազգային հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական-վերլուծական գործակալության տնօրեն։
  • 1998-1999 թթ. - աշխատել է «Ժամանակ» շաբաթաթերթում որպես միջազգային մեկնաբան։
  • 1998 թ.-ից - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ։
  • 1999-2001 թթ. - աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում որպես «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի ղեկավար, քաղաքական մեկնաբան։
  • 2001-2003 թթ. - աշխատել է «Պրոմեթևս», ապա «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան։
  • 2002-2006 թթ. - աշխատել է «Պրոմեթևս», ապա «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների գծով փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան։
  • 2002-2006 թթ. - հանդիսացել է Երևանի մամուլի ակումբի խորհրդի անդամ։
  • 2003-2006 թթ. - հանդիսացել է Երևանի մամուլի ակումբի վարչության անդամ։
  • 2005-2006 թթ. - հանդիսացել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն։
  • 2012 թ.-ից - «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ։
  • 2018 թ.-ից - Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ (Կանադա)։
  • 2019 թ.-ից - Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։
  • 2007-2010 թթ. - Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2008-2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2010 թ. փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ Պաշտոնավարել է մինչև 2012 թ․-ը։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • «Բարեկամության Շքանշան» (ՌԴ պետական պարգև, 2014)։
  • Մեդալ «ԵԱՏՄ զարգացման մեջ ներդրման համար» (Բարձրագույն Եվրասիական Տնտեսական Խորհրդի որոշմամբ 2019)։
  • ՀՀ ԱԺ Պատվո Մեդալ (2012)։
  • ՀՀ ԱԺ Պատվոգիր (2011)։
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ (2009)։
  • ԵՊՀ արծաթե մեդալ (2019)։
  • Խորհրդական (1994)։
  • Հայաստանի ինտելեկտուալների միության կողմից ճանաչվել է «Տարվա լրագրող» (2001)։

Ամուսնացած է, ունի որդի, դուստր, մեկ թոռ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար
Արամ Սաֆարյան

հունիսի 7, 2007 - մայիսի 31, 2012
Հաջորդող
Նաիրա Զոհրաբյան
Նախորդող
Մխիթար Մնացականյան
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արամ Սաֆարյան

փետրվարի 23, 2010 - մայիսի 31, 2012
Հաջորդող
Էլինար Վարդանյան

Ծանոթագրություններ խմբագրել