Էլինար Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլինար Սուրիկի Վարդայան (նոյեմբերի 18, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
Էլինար Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Հայաստանի հանրային, քաղաքական գործիչ, իրավագետ, փաստաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | անկուսակցական |
Կրթություն
խմբագրել- 1995-2000 թթ. — ավարտել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտը՝ իրավագետ-փորձագետի որակավորմամբ։
- 2008 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2000—2002 թթ. — Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի դասախոս։
- 2001 թվականից - Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
- 2002—2008 թթ. — աշխատել է Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի գործադիր տնօրեն։
- 2005—2009 թթ. — աշխատել է «Էլեկտրաապարատ» ԲԲԸ-ում որպես իրավախորհրդատու։
- 2005—2007 թթ. — Հյուսիսային համալսարանի դասախոս։
- 2008—2012 թթ. — «Առաջին հիպոտեկային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավախորհրդատու։
- 2008—2012 թթ. — «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «Հեռանկար» ծրագրի համակարգող։
- 2009—2012 թթ. — «Միջազգային խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
- 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
- 2015 թ. հոկտեմբերի 8-ին ԲՀԿ Երևան քաղաքի Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ հեռացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Արամ Սաֆարյան |
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյան 31 մայիսի 2012 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |