Արամ Շամշյան

հայ ջութակահար

Արամ Հովհաննեսի Շամշյան (ապրիլի 18, 1925(1925-04-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2010(2010-01-17)), հայ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր (1976)։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1965), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974

Արամ Շամշյան
Ի ծնե անունԱրամ Հովհաննեսի Շամշյան
Ծնվել է1925 ապրիլի 18 Լենինական
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 17, 2010(2010-01-17) (տարիքը 84) Երևան
Մասնագիտությունջութակահար
մանկավարժ
Գործիքներջութակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1951 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1966-1996 թվականներին՝ դեկան, 1996 թվականից՝ պրոռեկտոր)։

Հանդես է եկել որպես մենակատար, եղել հայ արդի կոմպոզիտորների (Էդգար Հովհաննիսյան, Գագիկ Հովունց, Ա. Նաղդյան և ուրիշներ) որոշ երկերի առաջին կատարողը։ Ունի ֆոնդային ձայնագրություններ, մեթոդական ուսումնասիրություններ, ձեռնարկներ և առանձին երկերի խմբագրումներ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Արամ Շամշյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.