Գագիկ Գեդեոնի Հովունց (Գագիկ Հովհաննիսյան, մարտի 1, 1930(1930-03-01)[1], Երևան, ԽՍՀՄ - սեպտեմբերի 1, 2019(2019-09-01)[2][1], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984), պրոֆեսոր։

Գագիկ Հովունց
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԳագիկ Գեդեոնի Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 1, 1930(1930-03-01)[1]
Երևան, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 1, 2019(2019-09-01)[2][1] (89 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1957)[3]
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Կոմպոզիտորի ստեղծագործական նախասիրությունները հետևողականորեն կապված են եղել գործիքային երաժշտության ժանրերին։

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նշանակալից են երեք ինվենցիոն ցիկլերը սիմֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտները ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում են ստացել 30 «Ինվենցիոն պիեսները» նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։

Գագիկ Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա։ Գ. Հովունցի գործունեության ծանրակշիռ մասն է կազմում մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նա շուրջ 50 տարի դասավանդում է հարմոնիա՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտական ձեռքբերումները[4][5]։

Գագիկ Հովունցի եղբայրը՝ դերասան, կինոռեժիսոր և Հայաստանի ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյան է[6]։

Պարգևներ խմբագրել

Ստեղծագործություններ խմբագրել

  • op.1 (1960) Լարային կվարտետ ...Մոսկվա, 1967
  • op.2 (1965) 12 պրելյուդ դաշնամուրի համար Երևան 1967 և Երևան 1985
  • op.3 (1968) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.1 ...Մոսկվա 1977
  • op.4 (1969) 10 ինվենցիոն պիես փայտյա-փողային գործիքների և դաշնամուրի համար ...Երևան 1974
  • op.5 (1970) Ինվենցիոն ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.2 ... Մոսկվա 1977
  • op.6 (1971) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.3 ...Մոսկվա 1977
  • op.7 (1972) 10 Ինվենցիոն պիես լարային գործիքների և դաշնամուրի համար ...Երևան 1977
  • op.8 (1974) Կոնցերտային ինվենցիաներ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար ... Մոսկվա 1982 Պարտիտուր
  • op.9 (1975) 10 ինվենցիոն պիես պղնձյա-փողային գործիքների և դաշնամուրի համար ... Երևան 1980
  • op.10(1976) «Հնչյունի հարմոնիա» կոնցերտային ինվենցիաներ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար ...Մոսկվա 1989 Կլավիր, Երևան 2001 Պարտիտուր
  • op.11(1977) Դաշնամուրային սոնատ No.1 ...Երևան 1985
  • op.12(1980) Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար ... Մոսկվա 1987 Կլավիր, Երևան 2000 Պարտիտուր
  • op.13(1981) Սոնատ-դուետ ջութակի և թավջութակի համար ... Երևան 1987, Գերմանիա 2004
  • op.14(1982) Դաշնամուրային սոնատ No.2 ... երևան 1985
  • op.15(1984) «Կոնտրաստ» Ֆլեյտայի և դաշնամուրի համար ... Փարիզ 1986
  • op.16(1986) Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար ... Երևան 1999 Կլավիր, Երևան 2000 պարտիտուր
  • op.17(1989) 10 պիես-մոնոքրամ դաշնամուրի համար ... Երևան 1998
  • op.18(1992) Սիմֆոնիկ սյուիտ (Խորեոգրաֆիկ պիեսներ) ... Երևան 2000
  • op.19(2003) 2 պիես երկու դաշնամուրի համար ... Երևան 2003
  • op.20(2006) Սոնատ ջութակի և դաշնամուրի համար ... 2006
  • op.21(2007) Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար ... Երևան 2007
  • op.22(2009) «Dolore» պիես թավջութակի և դաշնամուրի համար ... Երևան 2009
  • op.23(2010) «Memoirs» պիես ջութակի և դաշնամուրի համար ... Երևան 2010

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://www.facebook.com/photo.php?fbid=2338769556373249
  3. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 6. — էջ 583.
  4. "«Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր»". Արխիվացված է the original 2014 թ․ մայիսի 3-ին. Retrieved 2015 թ․ փետրվարի 28.
  5. Գագիկ Հովունց.”Իմ ամբողջ կյանքի ընթացքում ծառայել եմ երաժշտությանը”. Մարտի 1-ին Հովունցի ծննդյան օրն է
  6. "В Армении скончался композитор, заслуженный деятель искусств Гагик Овунц" (in ռուսերեն). Армянский музей Москвы и культуры наций. Retrieved 2022 թ․ հուլիսի 26. {{cite web}}: Unknown parameter |description= ignored (help)
  7. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  8. "Гагик Овунц" (in ռուսերեն). КИНО-ТЕАТР.РУ. Retrieved 2022 թ․ հուլիսի 26. {{cite web}}: Unknown parameter |description= ignored (help)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 583