Արամ Խաչատրյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Արամ Արշակի Խաչատրյան (1910, Արտաշատի շրջան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Արամ Խաչատրյան
Ծնվել է1910
ԾննդավայրԱրտաշատի շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Արամ Խաչատրյանը ծնվել է 1910 թվականին, Արտաշատի շրջանի Ներքին Դվին գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի դպրոցում, ավարտել է Արտաշատի մանկավարժական տեխնիկումը և անցել մանկավարժական աշխատանքի Հայարդկոոպի կադրերի պատրաստման դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1938 թվականին ավարտել է ռուսական երկամյա ուսուցչական ինստիտուտն ու մեկնել Աբովյանի շրջան։ Ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Կոտայքի դպրոցում, որտեղից էլ զորակոչվել է բանակ[1]։

Խաչատրյանը զինվորական դասընթացներ է անցել Վրաստանի Մախարաձե քաղաքում, ստացել է սերժանտի կոչում, մեկնել գործող բանակ, 390-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Կերչի ազատագրմանը, վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել գործող զորամաս։ Մասնակցել է Ուկրաինայի մի շարք գյուղերի ու քաղաքների ազատագրմանը, վիրավորվել է, բայց մնացել է շարքերում, մասնակցել Բելոռուսիայում ծավալված մարտերին, Սլուցկ քաղաքի ազատագրման համար։ Մարտերից մեկում վիրավորվել է, ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար Խաչատրյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» և մի շարք ուրիշ մեդալներով[1]։

Զորացրվելուց հետո Խաչատրյանն աշխատել է մայրաքաղաքի մի շարք դպրոցներում[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել