Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամայիս Սարգսի Պողոսյան (1914, Բայանդուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1], Դերիևկա, Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Խորհրդային Միության հերոս (1943, դեկտեմբերի 20, հետմահու), ավագ սերժանտ։

Արամայիս Պողոսյան
1914 - սեպտեմբերի 29, 1943(1943-09-29)[1]
ԾննդավայրԲայանդուր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԴերիևկա, Օնուֆրիևի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԳրիգորո-Բրիգադիրովկա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակինժեներական զորքեր
Կոչումավագ սերժանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդային բանակի լեհական արշավանք[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Կենսագրություն

խմբագրել

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել Բեսարաբիայի ազատագրմանը (1940Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է կամրջակառույց առանձին գումարտակի ջոկի հրամանատար, մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը և Խարկովի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թվականի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Ուկրաինայի ՍՍՀ Դերնյովկա գյուղի մոտ մղված մարտում։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով[2]։

Գրականություն

խմբագրել
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 369.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 369