Արամայիս Մնացականյան

հայ պատմաբան

Արամայիս Նավասարդի Մնացականյան (1911, Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 18, 1984(1984-11-18)), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։

Արամայիս Մնացականյան
Ծնվել է1911
ԾննդավայրՓոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 18, 1984(1984-11-18)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ ժողովրդի մասնակցությանը 1939-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմին։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատական շրջանների վերաբերմունքը հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թթ. և 1915-1916 թթ. Թուրքիայում կատարված իրադարձություններին։

«Վ.Ի. Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970, ռուս.) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժողովրդական հանրապետության ստեղծման ակտ։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

Մամուլ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։