Արամազդ Պետրոսյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամազդ Միքայելի Պետրոսյան (օգոստոսի 17, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Արամազդ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել- 1995 -2001 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում
- 2004 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 2008 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ[1]
Արամազդ Պետրոսյանի աշխատանքները 2012 թվականից մշտապես ցուցադրվում են Երևանի Արամե պատկերասրահում[2][3]
Ցուցահանդեսներ
խմբագրելԽմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- 1997 թվական - «Ուսանողական գարուն», Հովհաննես Թումանյանի թանգարան, Երևան, Հայաստան
- 1998 թվական - Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 1999 թվական - «Պրոգրես», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 1999 - 2001 թվականներ - Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա, Ռուսաստան
- 2003 թվական - Հայկական բնապատկերներ, Երևան, Հայաստան
- 2005 թվական - Հայ երիտասարդ նկարիչներ, Ժակ պատկերասրահ, Լիոն, Ֆրանսիա
- 2006 թվական - Հայ ժամանակակից նկարիչներ, Ժնև, Շվեյցարիա
- 2007 թվական - Արարատ լեռը հայկական արվեստում, Երևան, Հայաստան
- 2008 թվական - Kunsthandel, Նիդերլանդներ
- 2009 թվական - Kunstuitleen TRANSarte, Նիդերլանդներ
- 2009 թվական - «Սուրբ Սարգիս», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 2010 թվական - Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 2011 թվական - «Սուրբ Սարգիս», Ակադեմիա պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2011 թվական - Ռուսաստանի հայերի միության մրցանակ
- 2012 թվական - «Նոր սերունդ, ընտրյալ արվեստագետներ», Արամե պատկերասրահ, Երևան, Հայաստան
- 2012 թվական - Ժամանակակից ռենեսանսի գլուխգործոցներն Արամե պատկերասրահում, Բեյրութ, Լիբանան
- 2013 թվական - Արամե պատկերասրահի 10-ամյակ, Երևան, Հայաստան
- 2013 թվական - Արվեստի ընտրված գործեր, Բեյրութ, Լիբանան
- 2013 թվական - «Զգայական բացահայտումներ», Բեյրութ, Լիբանան
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 2004 թվական - "Apple" արվեստի պատկերասրահ, Հելսինկի, Ֆինլանդիա
- 2005 թվական - Նևա պատկերասրահ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
- 2006 թվական - Ամերիկայի դեսպանատուն, Երևան, Հայաստան
- 2008 թվական - "Gouda" պատկերասրահ, Ամստերդամ, Նիդերլանդներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կիսամերկ ռենեսանս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Արամազդ Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ժամանակակից ռենեսանսի գլուխգործոցները Արամե պատկերասրահում