Արագուայա (պորտ.՝ Rio Araguaia), գետ Բրազիլիայում, Տոկանտինս գետի ձախ վտակներից (Ամազոնի համակարգ)։ Երկարությանը 2630 կմ է։

Արագուայա
Բնութագիր
Երկարություն1910 կմ
Ավազանի մակերես370 000 կմ²
Ջրի ծախս6172 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՏոկանտինս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերRio das Mortes?, Vermelho River?, Crixás Açu River?, Javaés River?, Rio das Mortes?, Das Garças River? և Tapirapé River?
Երկիր Բրազիլիա
ԵրկրամասՏոկանտինս
ՋրահավաքAraguaia-Tocantins basin?

Սկիզբ է առնում Բրազիլական բարձրավանդակի հվ–արմ. եզրից և հոսում դեպի հս.։ Ստորին հոսանքում բաժանվում է 2 բազուկի՝ առաջացնելով աշխարհի ամենամեծ գետային կղզին՝ Բանանալը (երկարությունը՝ ավելի քան 300 կմ, լայնությունը՝ 75 կմ)։ Վարարումը՝ նոյեմբերից մարտ։ Միջին հոսանքում մոտ 1300 կմ նավարկելի է, ստորին մասում՝ սահանքավոր (Մարտիրիուս սահանք)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 683