Արագիլակտուց ծղնի
Արագիլակտուց ծղնի (լատին․՝ Pelargopsis capensis), ծղնիների ընտանիքի ասիական թռչուն[1]։
Արագիլակտուց ծղնի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Pelargopsis capensis (Linnaeus, 1766) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Արագիլանման ծղնին հասնում է մինչև 35 սմ երկարության։ Այն ունի խոշոր կարմիր կտուց և շագանակի գույնի գլուխ։ Այն ունի սերուցքագույն պարանոց և կրծքավանդակ։ Թևերի վերին հատվածի փետուրները կապույտ են։
Թռչունների տարածվածության արեալը ձգվում է Հնդկաստանից մինչև Ինդոնեզիա և Ֆիլիպիններ։ Նրանք բնակվում են ինչպես ներքին ջրերի եզրերին, այնպես էլ ծովափերին։
Արագիլակտուց ծղնիները սնվում են տարբեր տեսակի փոքր կենդանիներով՝ փոքր ձկներով, խեցեմորթներով, երկկենցաղներով, փոքր սողուններով, երիտասարդ թռչուններով և միջատներով։
Տեսակներ
խմբագրելԳրանցված են 13 թռչնատեսակներ՝
- P. c. burmanica — Մյանմայից Կրա։
- P. c. capensis — Հնդկաստան, Շրի Լանկա։
- P. c. cyanopteryx — Սումատրա, Բանկա, Բելիտունգ։
- P. c. floresiana — Բալի, Լոմբոկ, Սումբավա, Ֆլորես։
- P. c. gigantea — Սուլու։
- P. c. gouldi — Հյուսիսային Ֆիլիպիններ։
- P. c. intermedia — Նիկոբարյան կղզիներ։
- P. c. javana — Ճավա։
- P. c. malaccensis — Մալակկա, Լինգա։
- P. c. osmastoni — Անդամանյան կղզիներ։
- P. c. simalurensis — Սիմյոլուե։
- P. c. sodalis — Բանյակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гладков Н. А., Дроздов Н. Н. Отряд Ракшеобразные (Coraciiformes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 325. — 527 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլակտուց ծղնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլակտուց ծղնի» հոդվածին։ |