Արաբական թեյ (արաբ․՝ شاي عربي‎‎‎‎), ըմպելիքի տեսակ, որը լայնորեն տարածված է արաբական աշխարհում և սփյուռքում։ Թեյի այս տեսակը արաբական մշակույթի և հասարակության անբաժանելի մասն է կազմում։ Այն խորհրդանշում է ընտանեկան և ընկերական ջերմություն։ Սովորաբար արաբական թեյը ճաշակում են առանց որևէ ուտեստի ընկերակցության կամ ճաշելիս։ Այն հյուրասիրելու համար ծառայում է հատկապես հավաքույթների, գործնական զրույցների և տոնակատարությունների ժամանակ։ Տարբեր տարածաշրջաններում պատրաստվող արաբական թեյերն ունեն իրենց բնորոշ յուրահատկությունները։ Դրանց մի մասը խորհուրդ է տրվում հիվանդ ժամանակ (ծառայում է բժշկական նկատառումներով), իսկ մյուս մասն էլ աչքի է ընկնում իր քաղցր ու ուժեղ բուրմունքով, որը հանգստացնում է մարդու նյարդային համակարգը։ Ի տարբերություն արևմտյան թեյի, որը հաճախ մատուցվում է շատ քաղցր ու սառեցված, արաբական աշխարհում թեյը ծառայում է տաք դեղաբույսերով։ Արաբական աշխարհում այն սովորաբար մատուցում են նախաճաշին, ճաշից հետո և ընթրիքին։ Արաբների համար թեյը հյուրընկալության խմիչք է, հետևաբար՝ այն մատուցում են հյուրերին։ Արաբների համար տարածված երևույթն է նաև թեյը խմել ամսաթվով։

Երկու բաժակ արաբական թեյ

Թեյի տեսակներ խմբագրել

 
Գետնընկույզով արաբական թեյ Լիբիայում

Գոյություն ունեն արաբական թեյի բազմաթիվ տեսակներ․

կատարվում է չորացրած երիցուկի ծաղիկներով եւ հայտնի է, որ առողջական բազմաթիվ օգուտներ ունեն։ Այս հայտնի բուսական թեյի որոշ առողջության օգուտները ներառում են սթրեսի եւ անհանգստության նվազեցումը, ցավը եւ անհանգստությունը մեղմելը, ինչպես նաեւ քնի եւ անքնության բարելավումը

 
Մաղրեբի տեսակը թեյ Մարոկկոյում
 
Սև թեյ Թունիսում
  • Եղեսպակով թեյ (արաբ․՝ مريمية‎‎, Մարյամիյա)՝ սովորաբար ծառայում է ճաշից հետո, օգնում է մարսողությանը՝ վերացնելով գազերն ու այրոցը։ Եթե չավելացնենք չմշակված սև թեյ՝ ապա այն կդառնա լիովին բնական և ոչ կոֆեինացված։ Շատ հաճախ այս տեսակի թեյին ավելացնում են փոքր քանակությամբ մեղր կամ շաքարավազ՝ համը փոքր-ինչ քաղցրացնելու համար։ Թեյի այս տեսակի տերևները կարելի է աճեցնել անգամ տնային պայմաններում[1]։
  • Երիցուկով թեյ (արաբ․՝ بابونج‎‎, բաբունայ)՝ ստացվում է չորացրած երիցուկի ծաղիկներից և հայտնի է, որպես բուժիչ թեյի տեսակ։ Այն խորհուրդ է տրվում սթրեսի, անհանգստության նվազեցման, ցավի մեղմման, ինչպես նաև քնի կամ անքնության բարելավման համար[2]։
  • Անիսոնով թեյ (արաբ․՝ يانسون‎‎, յանսուն)՝ անիսոնով թեյն արաբներին հայտնի է դեռևս հարյուրավոր տարիներ առաջ։ Այն իրենից ներկայացնում է թարմացնող թեյի տեսակ[3]։
  • Ուրցով թեյ (արաբ․՝ زَعْتَر‎‎, զաթար)՝ ուրցով թեյն օգնում է բարելավել հիշողությունը և մաքրում է ստամոքսը։ Հարուստ է հակաօքսիդիչներով, այս թեյը նաև օգտակար է ներսից ծերացումը կանխելու համար[4]։
  • Հիլով թեյ (արաբ․՝ هال‎‎, հալ)՝ բավականին հայտնի է իր ուժեղ բուրմունքով։ Օգտակար է մարսողության և թուքային հոսքի ավելացման համար։ Թեյը հաճախ մատուցվում է արաբական սուրճի հետ խառնուրդի տեսքով։ Այն ըմպում են ճաշից առաջ։
  • Մաղրիբյան անանուխով թեյ (արաբ․՝ الشاي‎‎ aš-šāy; մաղրիբյան արաբերեն՝ التاي at-tāy, հայտնի է նաև որպես մարոկկոյական անանուխով թեյ՝ կանաչ թեյի տեսակ, որը պատրաստվում է Մաղրիբի տարածաշրջանի երկրներում՝ Մարոկկոյում, Ալժիրում, Լիբիայում և Մավրիտանիայում։ Այն տարածված է նաև ամբողջ Աֆրիկայում, Ֆրանսիայում և այլուր։ Հիմնական բաղադրիչը անանուխն է, ավելացվում է նաև բավականին մեծ քանակությամբ շաքարավազ[5][6]։
  • Դաղձով թեյ (արաբ․՝ شاي بالنعناع‎‎, շայ բիլ նանա)՝ հարուստ է բարձր հակաօքսիդանտներով և վիտամիններով, օգնում է բարձրացնել իմունիտետը և լավացնել առողջությունը։ Պայքարում է նաև սեզոնային ալերգիաների դեմ[7][8]։
  • Սև թեյ (արաբ․՝ شاي أحمر‎‎, շայ ահմար)՝ առավել տարածված է Լիպտոն ապրանքանիշի անվան տակ։ Այն երբեմն օգտագործվում է ստամոքսային անհանգստության համար և ունի հանգստացնող ազդեցություն։ Թեև անհատական առողջության համար այդքան օգտակար չէ, այնուամենայնիվ այն լայնորեն կիրառված է արաբ բնակչության շրջանում։ Սուրճն իրականում երկրորդ տեղն է զբաղեցնում ըստ կոֆեինի մակարդակի, ինչը օգնում է սթափ մնալ ամբողջ օրվա ընթացքում։ Սև թեյը կարող է նաև օժանդակել դետոքսինգի համակարգին, իսկ մի փոքր կիտրոնի հետ, օգնում է կորցնել ավելորդ քաշ և ճնշել ախորժակը[9]։
  • Հիբիսկուսով թեյ (արաբ․՝ كركديه‎‎, կարկադայ)՝ թեյի այս տեսակը տաք վիճակում օգտագործում են ձմռանը, իսկ սառը վիճակում՝ ամռանը։ Այն ունի C վիտամինի մեծ պաշար։
  • Դարչինով թեյ կամ Քուվեյթական թեյ (արաբ․՝ الشاي بالقرفة‎‎, շայ բալկրֆ)՝ դարչինով թեյն ունի բուժական մեծ ազդեցություն։ Այն օգնում է մանրէների դեմ պայքարում, շաքարախտի բուժման, սրտի հիվանդությունից պաշտպանության և գլխուղեղի խանգարումների կանխման դեպքերում[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Maramia- Sage Tea | Rooted In Salt». Rooted In Salt. 2014 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Chai Babooneh - Chamomile Tea». turmericsaffron.blogspot.ch.
  3. «Anise Tea (Yansoon) - Taste of Beirut». Taste of Beirut. 2009 թ․ հոկտեմբերի 24.
  4. «11 Promising Benefits of Za'atar | Organic Facts». www.organicfacts.net.
  5. «How to Make the Perfect Pot of Moroccan Mint Tea». About.com Food. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «The Art of Moroccan Mint Tea and How to Brew It». Organic Authority. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «Benefits of mint green tea». موضوع (արաբերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  8. «10 benefits of mint tea». www.webteb.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Syrian Drinks - Syrian Tea - Arab Culture and Hospitality -». The Official Globe Trekker Website.
  10. «9 Benefits of Cinnamon». Benefits (արաբերեն). 2016 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.