Ատլանտիդա (ուկրաիներեն՝ Атлантида), կարստային քարանձավ Ուկրաինայում։ Գտնվում է Զբրուչ գետի գետահովտում՝ Խմելնիցկու մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանի Զավալիե գյուղից ոչ հեռու։ Քարանձավն ունի 2.525 մ երկարություն և 18 մ խորություն, զբաղեցնում է մոտ 4.440 մ² մակերեսով տարածք[1]։ 1975 թվականից հարակից մոտ 10 հա տարածքի հետ հռչակվել է պետական նշանակության բնության հուշարձան[2]։ Գտնվում է Խմելնիցկու մարզի զբոսաշրջային խորհրդի ենթակայության տակ[3]։

Ատլանտիդա
Տեսակքարանձավ
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքԽմելնիցկիի մարզ
Մակերես10 հեկտար
Պահպանման տարածքPodilski Tovtry National Park?
Հայտնաբերման տարի1969
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Պոդոլիայի տարածքում միակ քարանձավն է, որն ունի հստակ ընդգծված եռահարկ կառուցվածք։ Ստորին (առաջին) հարկում կան բարձր ու լայն սրահներ, երկրորդ հարկն ավելի նեղ է՝ 1-1.5 մ շերտերով։ Երրորդ հարկն ունի 5 մ բարձրությամբ երկու ոչ մեծ մուտք։ Առաջին և երկրորդ հարկերի հատման տեղում կան մեծ սրահներ՝ մինչև 12 մ բարձրությամբ։ Քարանձավի պատերին տարբեր գույնի գիպսի մակածորուկային հետքեր են հանդիպում։ Հանդիպում են նաև թելիկային բյուրեղներ՝ 1.5 մ երկարությամբ։ Կան ստալակտիտներ ու ստալագմիտներ, որոնք ձևավորել են սպիտակ, դեղնավուն, վարդագույն, թափանցիկ ու տարբեր ձևեր ունեցող ծաղիկներ, աստղիկներ ու լուլաներ։ Լուսավորության դեպքում դրանք խայտում են տարբեր գույներով՝ ստեղծելով հեքիաթային տպավորություն։ Քարանձավն ունի առանձին սրահներ (Կակաչների, Ոսկե աշուն, Ծիծաղի, Ուրախության), այրեր ու միջանցքներ (Սատանայի պոչ)։ Քարանձավում հանդիպում են չղջիկների հազվագյուտ տեսակներ[4]։

Ուսումնասիրության պատմություն խմբագրել

 
Ատլանտիդա քարանձավ, մուտք

1950-ական թվականներին Զավալիեում սկսել են գիպս արդյունահանել, սակայն դժվարություններ են առաջացրել բազմաթիվ խոռոչները։ Դրանք իրենց են գրավել երիտասարդ քարանձավագետներին, որոնք էլ Վալերի Ռոգոժնիկովի գլխավորությամբ 1969 թվականին բացահայտել են քարանձավը։ Նրանց է նվիրվել քարանձավի ամենամեծ սրահներից մեկը՝ «Կիևի քարանձավագետների սրահը»։ Այն լրջորեն սկսել են ուսումնասիրել 1979 թվականի աշնանը։ Դետալների տեղագրական լուսանկարումն իրականացրել է քարանձավագիտական ջոկատը Ա. Կլիմչուկի ղեկավարությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кадастр пещер Украины». Institute.speleoukraine.net. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  2. «Пам'ятка природи загальнодержавного значення "Печера Атлантида"». Tovtry.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  3. User, Super. «Описание пещеры - Атлантида: спелеология, кристаллы сталактиты, экскурсии, экстрим поход, ХСК, адреналин». Atlantida-speleo.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  4. «Печера "Атлантида"». We.org.ua. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Кривошия В. В галереях Атлантиди: Суботній репортаж // Прапор Жовтня (Кам’янець-Подільський). — 1980. — 2 серпня. — С. 4.
  • Цуканов М. У залах «Атлантиди»: Маршрути — далекі і близькі // Прапор Жовтня. — 1983. — 15 жовтня. — С. 4.
  • Геологічні пам’ятки України: Довідник-путівник. — К., 1985.
  • Атлантида — підземна перлина Кам’янеччини // Недря Т. В. Печери Поділля: Туристичний путівник. — Кам’янець-Подільський: Рута, 2010. — С. 52—63.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտիդա (քարանձավ)» հոդվածին։