Ավստրո-Հունգարիայի պատմություն

Ավստրո-Հունգարիայի պատմություն, երբեմնի հզոր թագավորության պատմություն, որը սկսվել է Նոր դարերի ժամանակներից։ 17-19-րդ դարերում նա համարվում էր Եվրոպայի գերտերություննեից մեկը։ 1804 թվականին երկրը հասնելով հզորության գագաթնակետին՝ հռչակվեց կայսրություն։ Երկրում կառավարում էր գերմանական Հաբսբուրգների դինաստիան։ Ավստրիայի կայսրության կազմում գտնվում էր Հունգարիան, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Հյուսիսային Իտալիան, Արևմտյան Սերբիան և Հարավային Լեհաստանը։ 19-րդ դարի 50-ական թվականներին Իտալիան և Հունգարիան ընդիմություններ ձևավորվեց՝ հեղափոխության կերպով, սակայն Ավստրիան ստանալով Ռուսաստանի օգնությունը կարողացավ ճնշել այն։ Ընդիմությունները ամբողջովին թուլացրեցին Ավստրիան և երկիրը կառավարող Հաբսբուրգները թուլացան։ 1866 թվականին Պրուսիան ջախջախեց ավստրիական հեծելազորին և երկիրը հայտնվեց վատ վիճակում։

Ավստրո-Հունգարիայի Կայսրության 1846 թվականի զինանշանը

Երկմիասնական պետության առաջացում խմբագրել

Հաբսբուրգների դինաստիան փրկելու համար 1867 թվականին Ֆրանց Յոզեֆ I-ը ընդունեց սահմանադրություն, որով ավստրիական կայսրությունը դարձավ երկմիասնական պետություն՝ գահը կիսելով Հունգարիայի հետ։ Այս իրադարձությամբ Եվրոպայում թատերաբեմ դուրս եկավ մի նոր պետություն, որն է Ավստրո-Հունգարիան։ Ունենալով դաշնային կառուցվածք երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Իշխանությունը կիսված էր Ավստրիայի և Հունգարիայի միջև։ Պետության գլուխը համարվում էր Ավստրիական կայսրը, որը միաժամանակ նաև համարվում էր Հունգարիայի թագավոր։ Կայսրության երկու բաղկացուցիչ մասերը ունեին իրենց առանձին խորհրդարանը և սահմանադրությունը։ Երկրի ֆինանսները, զորքը և նախարարությունները միասնական էր։ Ավստրիական կառավարությունը այս քայլով ցանկանում էր պահպանել կայսրությունը, սակայն դա խթանեց Ռուսաստանի ենթակայության տակ գտնվող սլավոնների ազատագրական պայքարին, որը առաջացրեց Ռուսաստանի զայրույթը։

Տնտեսություն և սոցիալ-քաղաքական կյանք խմբագրել

19-րդ դարում Ավստրո-Հունգարիան տնտեսապես և սոցիալապես դարձավ զարգացած կայսրություն։ Երկրում զարգանում էր առևտուրը, արվեստի զանազան ճյուղեր և բնակչության ընդհանուր կրթվածության մակարդակը։ Սակայն Ավստրո-Հունգարիայի կազմավորումը ևս չլուծեց ազգային հիմնախնդիրը։ Ավստրիայի տիրապետության տակ գտնվող երկրները շարունակեցին իրենց անկախացման գործընթացը։ Ավստրո-Հունգարիան մասնատվեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին։

Աղբյուրներ խմբագրել