Ավստրիական երաժշտություն

Ավստրիական երաժշտություն, 15-րդ դարի երաժշտությունը Ավստրիայի երաժշտության ինքնատիպությունը պայմանավորված է երկրի բնակչության բազմազգ բնույթով և տարբեր երաժշտական մշակույթների (լատիներեն, գերմաներեն, հունգարերեն, իտալերեն և այլն) ազդեցությամբ։

Վիեննայի պետական օպերայի դահլիճը

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ խմբագրել

Հիմնական հոդված:Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ

Ոսկե դահլիճ

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր պատմությունը կերտել է 1842 թվականից, երբ Օտտո Նիկոլաին ստեղծեց Ֆիլհարմոնիայի Ակադեմիան։ Ֆիլհարմոնիայի նվագախմբի շատ երաժիշտներ միաժամանակ աշխատում էին նաև Վիեննայի պետական օպերայի նվագախմբում։ Նվագախումբը որոշում կայացրեց՝ բոլոր երաժիշտներին ընտրել ժողովրդավարական քվեարկությունով, և այդ սկզբունքը այժմ էլ գործում է։

Ելույթները հիմնականում կատարվում են Վիեննայի համերգասրահում՝ Մուզիկվերայնում, որը համարվում է աշխարհի լավագույններից մեկը։ Համերգասրահն առաջին ելույթներն ունեցել է 1870 թվականի հունվարի 6–ին։ 1939 թվականին ֆիլհարմոնիկ նվագախմբի ամանորյա համերգը, որն անցկացվեց այստեղ, ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակեց ամբողջ աշխարհին։

Վիեննայի տղաների երգչախումբ խմբագրել

Հիմնական հոդված:Վիեննայի տղաների երգչախումբ

Wiener Sängerknaben Վիեննայի տղաների երգչախումբը ելույթի ժամանակ

Wiener Sängerknaben–ը հանդիսանում է աշխարհի ամենալավ տղաների երգչախմբերից մեկը։ Գերազանց վոկալային տվյալներ ունեցող տղաների երգչախումբը համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը, Անտոնիո Կալդրան, Սալերի Անտոնիոն, Անտոնիո Բրուկները։ Երգչախումբը հաստատվել է Հաբսբուրգի Մաքսիմիլյան I- ի 1498 թվականի հուլիսի 7-ի նամակով։ Աուգարտեն Պալատ ը երգչախմբի տղաների համար ծառայում է և՛ որպես փորձերի անցկացման տեղ, և՛ որպես գիշերօթիկ դպրոց։

Աուգարտեն պալատ

Տարածում խմբագրել

Վաղ միջնադարում Ավստրիայի ժողովրդական երաժշտության տարածողները թափառաշրջիկ երգիչներն ու շպիլմաններն էին, ապա վագանտները՝ փախստական վանականները, որոնք ստեղծում էին հակաեկեղեցական երգեր։ 8-13-րդ դարերի երաժշտական արվեստի կազմավորմանը նպաստեցին մենաստանները։ 12-13-րդ դարերում մշակվեց միննեզինգերների պոեզիան, որոնք իրենց ստեղծագործության մեջ հենվում էին ժողովրդական երգերի վրա։ 14-րդ դարի վերջին հանդես են գալիս ժողովրդական բազմաձայնության առաջին նմուշները։ 15-րդ դարի Վիեննայում, Ինսբրուքում, Գրացում կազմակերպվեցին առաջին պալատական երգչախմբերը։ 15-16-րդ դարերի ֆլամանդացի Հ. Իզաակի և ուրիշների շնորհիվ Ավստրիայի երաժշտության մեջ ներդրվեցին բազմաձայնության նիդերլանդական սկզբունքները։ 1498 թվականին Վիեննայում հիմնադրվեց կայսերական կապելլան։ 17-18-րդ դարերի Վիեննայում ապրել և ստեղծագործել են իտալական դպրոցի կոմպոզիտորներ Ա. Չեստին, Ա. Սալիերին և ուրիշներ։ 1741 թվականին հիմնադրվեց «Բուրգ-թեատր»–ը, որտեղ բեմադրվեցին Ի. Ումլաուֆի և Կ.Դիտերսդորֆի զինգշպիլները։ 18-րդ դարի ավստրիացի ականավոր կոմպոզիտորներից է Ի. Ֆաքսը։ 18-րդ դարի կեսին կազմավորվում է, այսպես կոչված, հին վիեննական դպրոցը (Գ. Կ. Վագենզեյլ, Մ. Մոնն և ուրիշներ) և ավելի ուշ՝ վիեննական դասական դպրոցը, որի ներկայացուցիչներն էին Յ. Հայդնը, Վ. Մոցարտը և Վիեննայում ապրող գերմանացի կոմպոզիտոր Լ. Բեթհովենը[1]։ Նրանց հարեց Ք. Վ. Գլուկը[2]։

 

Ռոմանտիզմ խմբագրել

Երաժշտական ռոմանտիզմը սկզբնավորվեց Ֆ. Շուբերտի ստեղծագործության մեջ (երգ, սիմֆոնիա, կամերային-անսամբլային երաժշտություն)։ 19-րդ դարի 2-րդ կեսին որպես ուշ ռոմանտիկ հանդես եկավ կամերային վոկալ ժանրի վարպետ Հ. Վոլֆր։ Այդ շրջանում ավստրիական երաժշտական կյանքում մեծ դեր խաղացին Յ. Բրամսի ստեղծագործությունները։ Ավստրիան վալսի հայրենիքն է (Յ. Լաններ, Յ. Շտրաուս հայր, Յ. Շտրաուս որդի)։

Մոդոռալիզմ խմբագրել

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերածնվեց ավստր. սիմֆոնիզմը (Ա. Բրուքներ, Գ. Մահլեր)։ 1900-ական թվականներին Ավստրիայում սկզբնավորվեց մոդեռնիստական նոր վիեննական դպրոցը (Ա. Շյոնբերգ, Ա. Վեբեռն, Ա. Բերգ)։ Ավստրիայի մոդեռնիստներից են նաև Ֆ. Շրեկերը և է. Կշենեկը։ Ժամանակակից ավստրիական երաժշտության մեջ գոյակցում են տարբեր ուղղություններ և դպրոցներ։ Տարբեր ֆորմալիստական ուղղությունների ներկայացուցիչների (Հ. Ելինեկ, Հ. է. Ապոստել և ուրիշներ) հետ համընթաց ստեղծագործում են նեոկլասիցիստները (Պ. Անգերեր, Կ. Շիսկե)։ Դասական ավանդույթները շարունակվում են Յ. Մարքսի, Ա. Ուլի, Օ. Զիգլի, Մ. Ռուբինի ռեալիստական ստեղծագործություններում։

 
Austria3 — ձախից աջ: Georg Danzer, Rainhard Fendrich, Wolfgang Ambros.

Ալպյան նոր ալիք խմբագրել

Հիմնական հոդված։ Ալպյան նոր ալիք Պանկ–ռոքի այս ժանրի անունը հավանաբար կապված է alpunk–ի հետ, գործել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում։

Alpunk- ում գոյություն ունեն պանկ–ռոք երաժշտության քաոսային, էներգետիկ ռիթմեր, որոնք հնչում են ժողովրդական երաժշտության ակորդներով[3] , որի համար էլ տարածաշրջանում հայտնի է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Beethoven est né à Bonn, mais il a produit la plus grande partie de son œuvre à Vienne.
  2. Gluck est cependant né en Bavière.
  3. «Gasmac Gilmore». Austrian Music Export. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.