Էզեր Վայցման listen (եբրայերեն՝ עזר ויצמןEzer Vaytsman; հունիսի 15, 1924(1924-06-15)[1][2][3][…], Թել Ավիվ, Իսրայել[1] - ապրիլի 24, 2005(2005-04-24)[2][3][4][…], Caesarea, Hof HaCarmel Regional Council, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել) Իսրայելի ռազմական ուժերի հրամանատար, պաշտպանության նախարար, Իսրայելի յոթերորդ նախագահ (1993-2003)։

Էզեր Վայցման
եբրայերեն՝ עזר ויצמן
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1924(1924-06-15)[1][2][3][…]
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել[1]
Մահացել էապրիլի 24, 2005(2005-04-24)[2][3][4][…] (80 տարեկան)
Մահվան վայրCaesarea, Hof HaCarmel Regional Council, Hadera Subdistrict, Հայֆայի մարզ, Իսրայել
ԳերեզմանՕռ Ակիվա
Քաղաքացիություն Իսրայել
Մայրենի լեզուեբրայերեն
Կրթությունդեռահաս
Մասնագիտությունքաղաքական գործիչ, Ռազմաօդային ուժերի սպա և գործարար
ԱմուսինReuma Weizman?
Ծնողներհայր՝ Yechiel Weizmann?
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի նախագահ, Իսրայելի պաշտպանության նախարար, Իսրայելի առանց պորտֆելի նախարար, Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր
ԿուսակցությունԱվոդա, Gahal?, Մաարախ, Լիկուդ և Yahad?
Պարգևներ և
մրցանակներ
 Ezer Weizman Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Վայցմանը ծնվել է 1924 թվականի հունիսի 15-ին Թել Ավիվում, Բրիտանական մանդատի Պաղեստին։ Նրա հայրը գյուղատնտես էր։ Վայցմանը Իսրայելի առաջին նախագահ Խայիմ Վայցմանի եղբորորդին էր։

Նա մեծացել է Հայֆայում և հաճախել հրեական մասնավոր դպրոց։ Ամուսնացել է Մոշե Դայանի կնոջ՝ Ռուդ Դայանի քրոջ՝ Ռեումա Շվարցի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Շաուլ և Միխալ։

Վայցմանը ռազմական օդաչու էր։ Նա օդաչուի մասնագիտությունը սովորել է Բրիտանական բանակում, որտեղ ծառայության էր անցել 1942 թվականին, II համաշխարհային պատերազմի ընթացքում։ Նա որպես բեռնատարի վարորդ է ծառայել Արևմտյան անապատում, Եգիպտոսում և Լիբիայում։ 1943 թվականին միացել է Բրիտանական Թագավորական ռազմական ավիացիային (ԹՌԱ) հաճախել է ավիացիոն դպրոց Ռոդեզիայում։ Նա 1944 թվականի սկզբներին ծառայել է ԹՌԱ-ում, Հնդկաստան։ Վայցմանը ԹՌԱ-ում իր ծառայությունն ավարտել է որպես սերժանտ օդաչու։

1944 - 1946 թվականների միջակայքում, նա Իրգուն ընդհատակի անդամ էր Բրիտանական մանդատի Պաղեստինում։ 1946 և 1947 թվականներին նա ավիացիա է սովորել Անգլիայում։

Ռազմական կարիերա խմբագրել

 
Վայցմանը նստած է ինքնաթիռի թևի վրա
 
Նեպալի Մահեդրա թագավորը (ձախից) Շիմոն Պերեսի՝ Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն (մեջտեղում), և Օդուժի հրամանատար գեներալ-մայոր Էզեր Վայցմանի (աջից) ուղեկցությամբ Իսրայել կատարած այցելության ժամանակ, 1958։

Իսրայել պետության հիմնադրումից հետո, 1948-1949 թվականների Արաբա-Իսրայելական պատերազմի ընթացքում Վայցմանը Հագանայի օդաչու էր։ Նա Նեգևի ավիաջոկատի հրամանատարն էր։ 1948 թվականին, մասնակցեց Իսրայելի առաջին կործանիչ առաքելությանը, դեպի Ադ Հալոմ (Թել Ավիվից հարավ արաբական Իշդուդ քաղաքի մոտ) շարժվող եգիպտական շարասյան վրա ցամաքային հարձակում[5]։

Վայցմանը միացավ Իսրայելի ռազմական ուժերին և ծառայում էր գլխավոր շտաբի գործառույթների պետ։ [փա՞ստ] 1951 թվականին նա Անգլիայում Թագավորական օդուժի քոլեջի անձնակազմում էր։ Վերադարձից հետո նա դարձավ Ռամատ Դեվիդ օդային բազայի հրամանատար[5]։

1958 - 1966 թվականներին նա Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարն էր, իսկ հետագայում գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Նա վաղ առավոտյան անակնկալ օդային հարձակում ուղղեց Եգիպտական օդային բազաների դեմ՝ երեք ժամում լիովին ոչնչացնելով Եգիպտոսի ռազմաօդային ուժերը, ինչը հանգեցրել էր Սինայի ճակատամարտում Իսրայելի օդային կատարյալ գերակայության։ Վեցօրյա պատերազմի առաջին օրը Իսրայելի օդուժի կողմից, ընդհանուր առմամբ, ոչնչացվել էր հակառակորդի 400 ինքնաթիռ։

1966 թվականին նա համակարգում էր իրաքցի ռազմական օդաչուի դասալքությունը, որը Իսրայելին տվեց կենսական կարևորություն ունեցող հետախուզական տեղեկատվություն[6]։

Չնայած, 1966 թվականին նա դարձավ Իսրայելի ռազմական ուժերի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուամենայնիվ, 1969 թվականին նա ռազմական ծառայությունից զորացրվեց։

Քաղաքական կարիերա խմբագրել

Բանակից հեռանալուց հետո, Վայցմանը միացավ Գահալ կուսակցության աջ թևին։ Մինչև Գահալի 1970 թվականին կոալիցիայից դուրս գալը, նա Լևի Էշկոլի ազգային միասնության կառավարության Տրանսպորտի նախարարն էր։ 1972 թվականին Վայցմանը լքեց Գահալը և վերադարձավ 1976 թվականին, այդ ընթացքում այն դարձավ Լիկուդ։

1977 թվականին նա դարձավ Մենախեմ Բեգինի կառավարության պաշտպանության նախարարը։ Նրա պաշտոնավարման տարիներին, Իսրայելը մշակեց IAI Lavi կործանիչներ և Լիբանանի հարավում գործարկեց Լիտանի գործողությունը՝ ընդդեմ Պաղեստինի ազատության կազմակերպության։ Այդ գործողության ընթացքում նրա հարազատ որդին՝ Սաուլը դիպուկահարի գնդակից գլխուղեղի վնասվածք ստացավ և մնաց վեգետատիվ վիճակում[6][7]։

Այն բանից հետո, երբ Դոնալդ Նեֆը Թայմ ամսագրում Բեյթ Ջալայի միջադեպի մասին հոդված գրեց, որում նկարագրվում էր դպրոցի շրջափակման և կրակ բացելու մասին, Վայցմանը հանձնաժողով ստեղծեց՝ հետաքննելու պաղեստինցիների պնդումները այն մասին, որ Իսրայելական բանակի կողմից արշավ էր ձեռնարկվել ընդդեմ Արևմտյան ափի երիտասարդների, ինչը հանգեցրել է բազմաթիվ պաղեստինցիների վերջույթների կոտրվածքների և սափրած գլուխների։ Երբ հանձնաժողովը հաստատեց Բեյթ Ջավա միջադեպի իսկությունը, նա Արևմտյան ափի նահանգապետին՝ պաղեստինցիների նկատմամբ իր իրավունքների չարաշահման պատճառով, հեռացրեց պաշտոնից[8]։

Ժամանակի ընթացքում Վայցմանը ավելի խաղաղասեր էր դարձել։ 1977 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի Երուսաղեմ այցից հետո, Վայցմանը (ով խոսում էր արաբերեն[6]) մտերմացավ նրա և եգիպտական բանախոսների՝ Բուտրոս Բուտրոս-Ղալիի և Հոսնի Մուբարաքի հետ[6] Սադաթին խոսքերը մեջբերում էին․ "Վայցմանը միակ իսրայելցին է, որի հետ ես կարող եմ գործ ունենալ... Նա իմ փոքր եղբայրն է։"[6] Այդ հարաբերությունները վճռական գործոն էին բանակցություններում, որոնք իրենց գագաթնակետին հասան 1978 թվականի Քեմպդեվիդյան համաձայնագրերում, որին հաջորդեց Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագիրը[9]։

1980 թվականի մայիսին Վայցմանը դուրս եկավ Իսրայելի տասնութերորդ կառավարությունից։ Նա Մոշե Դայանի հետ դիտարկում էր նոր կուսակցություն ստեղծել, ինչը հանգեցրեց Լիկուդից նրա հեռացմանը։ Հաջորդ չորս տարում նա քաղաքական գործունեությունը կասեցրեց և մտավ գործարար աշխարհ։

1984 թվականին նա Յահադ նոր կուսակցությունը հիմնեց, որը այդ տարվա Քնեսեթի ընտրություններում երեք տեղ ստացավ։ Կուսակցությունը միացավ ազգային միասնության կառավարությանը, որում Շիմոն Պերեսը և Յիցակ Շամիրը պաշտոնավարում էին որպես ռոտացիայով վարչապետներ։ 1986 թվականի հոկտեմբերին Մապամի և Յոսի Սարիդի հեռանալուց հետո, Յահադը միացավ Հավասարեցում կուսակցությանը։ 1984 - 1990 թվականներին Վայցմանը Արաբական գործերի նախարար էր, այնուհետև Գիտության և Տեխնոլոգիայի նախարար։ 1992 թվականին Հավասարեցումը դարձավ Իսրայելի Աշխատավորական կուսակցություն։

Նախագահ խմբագրել

 
Հանդիպում Քեմփ Դեվիդում, (ձախից աջ) Ահարոն Բարաք, Մենախեմ Բեգին, Անվար Սադաթ, և Էզեր Վայցման, 1978

1993 թվականի մարտի 24-ին, Վայցմանը Քնեսեթի կողմից ձայների 66-ը 53-ի (ընդդեմ լիկուդի թեկնածու Դով Շիլանսկու) համամասնությամբ ընտրվեց Իսրայելի հաջորդ նախագահ։ Նա նախագահի պաշտոնը ստանձնեց 1993 թվականի մայիսի 13-ին։

1996 թվականին փորձելով նպաստել Իսրայել-Պաղեստինյան հակամարտության խաղաղության գործընթացին, Վայցմանը Յասեր Արաֆաթին մասնավոր այցով Կեսարիայի իր տուն հրավիրեց։ 1999 թվականին նա հանդիպեց Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի առաջնորդ Նաիֆ Հավաթմեի հետ՝ հայտարարելով․ "Ես նույնիսկ պատրաստ եմ հանդիպել սատանայի հետ, եթե դա կօգնի խաղաղության հասնել։"[10] Նա բացեիբաց աջակցում էր Սիրիայի հետ խաղաղության փոխարեն Հոլանի բարձունքներից հեռանալուն՝ քննադատվելով աջ թևի կուսակցությունների կողմից։

1999 թվականին թերթերը հրատարակեցին, որ Վայցմանը մինչ նախագահ դառնալը գործարարներից մեծ գումարներ էր ընդունել, առանց համապատասխան օրգաններին տեղյակ պահելու:[փա՞ստ] Քանի որ վաղեմության ժամկետը լրացել էր, Վայցմանը չդատապարտվեց[11], սակայն տարաձայնությունները ստիպեցին նրան հրաժարական տալ։ Վայցմանի հրաժարականը ուժի մեջ մտավ 2000 թվականի հուլիսի 13-ին։

Մահ խմբագրել

Վայցմանը մահացել է 2005 թվականի ապրիլի 24-ին, 80 տարեկանում, շնչառական անբավարարությունից, իր տանը՝ Կեսարիայում։ Նա չի թաղվել Հերցլ լեռան վրա, որտեղ, որպես կանոն, Իսրայելի նախագահներն ու վարչապետներն էին թաղվում, այլ իր տղայի և հարսի կողքին Օր Ակիվայում։

Հրատարակված գործեր խմբագրել

  • On Eagles' Wings: The Personal Story of the Leading Commander of the Israeli Air Force (1975)
  • The Battle for Peace (1981)
  • Ruth, Sof (2002) (Hebrew)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 חה"כ עזר ויצמןKnesset.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Cohen, Eliezer (1993). Israel's Best Defense. New York: Orion Books. էջեր 504. ISBN 0-517-58790-4.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Joffe, Lawrence (2005 թ․ ապրիլի 26). «Ezer Weizman». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. Horne, Alistair (2009). Kissinger's Year: 1973. Phoenix. էջ 122.
  8. Donald Neff, Epiphany at Beit Jala, The Link, November - December 1995, Vol. 28, Issue 5.
  9. "Ezer Weizman: 1924–2005" San Francisco Chronicle, 25 April 2005
  10. Obituary: Ezer Weizman The Guardian
  11. Ezer Weizman Jewish Virtual Library

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզեր Վայցման» հոդվածին։