Էֆրայիմ Քացիր

Իսրայելի չորրորդ նախագահը

Էֆրայիմ Քացիր (եբրայերեն՝ אפרים קצירEfrayim Katsir; մայիսի 3 (16), 1916[1], Կիև, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 30, 2009(2009-05-30)[2][3][4][…], Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[5]), Իսրայելի կենսաֆիզիկոս, Իսրայելի աշխատավորական կուսակցության քաղաքական գործիչ։ Նա եղել է Իսրայելի չորրորդ նախագահը և պաշտոնավարել 1973 - 1978 թվականներին[9]։

Էֆրայիմ Քացիր
եբրայերեն՝ אפרים קציר
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3 (16), 1916[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 30, 2009(2009-05-30)[2][3][4][…] (93 տարեկան)
Մահվան վայրՌեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[5]
ԳերեզմանՌեխովոտ
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան, Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ և Ռեհավիյա գիմնազիա
Մասնագիտությունկենսաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և կենսաֆիզիկոս
ԱշխատավայրԹել Ավիվի համալսարան
ԱմուսինNina Katzir?
Զբաղեցրած պաշտոններԻսրայելի նախագահ
ԿուսակցությունԱվոդա
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներMeir Katchalski?
Ստորագրություն
Изображение автографа
 Ephraim Katzir Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կացիրը՝ Էֆրայիմ Կացալսկի, ծնվել է Յեհուդա և Ցիլա Կացալսկիներիների ընտանիքում, Կիևում, Ռուսական կայսրություն, (ներկայում Ուկրաինա)։ 1925 թվականին (ոստ որոշ հրապարակումների՝ 1922 թվականին[10]), նա իր ընտանիքի հետ գաղթում է Պաղեստինի Բրիտանական մանդատի հատված և բնակություն հաստատում Երուսաղեմում։ 1932 թվականին, նա ավարտում է Ռեհավիայի վարժարանը[11]։ Իր եղբոր Ահարոն Կացիրի նման, նա էլ էր հետաքրքրված էր գիտությամբ։ Երուսաղեմի հրեական համալսարանում, նա ուսումնասիրում էր բուսաբանություն, կենդանաբանություն, քիմիա և մանրէաբանություն։ 1938 թվականին, նա գիտության մագիստրոսի կոչում ստացավ, և 1941 թվականին՝ գիտության դոկտորի[11]։ 1939 թվականին, նա ավարտեց Հագանայի առաջին սպայական դասընթացը, և դարձավ դաշտային ուժերի ուսանողական միավորման հրամանատար ('Hish)։ Նա, եղբոր հետ աշխատում էր նոր պայթուցիկ նյութերի մշակման վրա։ 1948 թվականի մայիսին, Էֆրայիմը նշանակվեց "Heyl Mada" (HEMED) գիտահետազոտական և զարգացման միավորման հրամանատար[12]։ Նրա եղբայր Ահարոն Կացիրը՝ Վայցմանի ինստիտուտի Պոլիմերների հետազոտության բաժանմունքի ղեկավար, սպանվեց Լոդ (այժմ Բեն Գուրիոնի) օդանավակայանի ջարդերի ժամանակ։

Կացիրն ամուսնացել էր Նինայի (ծնունդով Գոթլիբ) հետ, ծնված Լեհաստանում, ով մահացավ 1986 թվականին։ Լինելով անգլերենի ուսուցչուհի, Նինան լեզվի ուսուցման յուրահատուկ մեթոդ էր մշակել։ Որպես առաջին տիկին, նա մանկական գրողներին և նրանց պատանի ընթերցողներին նախագահական նստավայր հրավիրելու սովորույթ ներմուծեց։ 1978 թվականին, ի հիշատակ իր հանգուցյալ դստեր՝ Նուրիթի, ով մահացել էր գազից և մյուս դստեր՝ իրիթի, ով ինքնասպան էր եղել, նա հիմնեց Նուրիթ Կացիր թատերական կենտրոնը[13]։ Նրանք Մեյր անունով որդի և երեք թոռներ ունեին։ Կացիրը մահացավ 2009 թվականի մայիսի 30-ին, Ռիհովոտի իր տանը[11][14]։

Գիտական կարիերա

խմբագրել

Բրուկլինի պոլիտեխնիկ ինստիտուտում, Կոլումբիայի համալսարանում և Հարվարդի համալսարանում ուսումնառությունը շարունակելուց հետո, նա վերադարձավ Իսրայել, և Ռիհովոտում գտնվող Վայցմանի Գիտության ինստիտուտում, որի հիմնադրմանն օժանդակեց, դարձավ Կենսաֆիզիկայի բաժանմունքի ղեկավար։ 1966–1968 թվականներին, կացիրը Իսրայելի զինված ուժերի գլխավոր գիտաշխատողն էր[11]։ Նրա սկզբնական ուսումնասիրությունները կենտրոնացած էին պարզ արհեստական պրոտեինի մոդելների վրա, սակայն նա նաև մշակեց ֆերմենտների միացման մեթոդը, որն օգնեց ֆերմենտային ինժեներիայի հիմքը դնել։

Նախագահ

խմբագրել

1973 թվականին, Գոլդա Մայերը կապվեց Կացիրի հետ Հարվարդի համալսարանում, խնդրելով նրան ընդունել նախագահությունը։ Նա իր ազգանունը եբրայերենացրեց՝ Կացիր, ինչը նշանակում է 'բերք'։

1973 թվականի մարտի 10-ին, Կացիրը Քնեսեթի կողմից ընտրվեց Իսրայելի չորրորդ նախագահ։ Նա 66 ձայն ստացավ, հակառակորդի՝ Էֆրայիմ Ուրբախի 41-ի դիմաց և նա պաշտոնը ստանձնեց 1973 թվականի մայիսի 24-ին։

1977 թվականի նոյեմբերին, նա առաջին անգամ հյուրընկալեց արաբական պետության ղեկավարի՝ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին։ 1978 թվականին, նա կնոջ հիվանդության պատճառով, հրաժարվեց երկրորդ ժամկետով վերընտրվել[14], և նրան հաջորդեց Յիցակ Նավոնը։ Նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, նա վերադարձավ իր գիտական աշխատանքին։

Մրցանակներ և հիշատակ

խմբագրել
  • 1959 թվականին, Կացիրը պարգևատրվել է Իսրայելի մրցանակով, կյանքի մասին գիտություններում իր ներդրման համար[15]
  • 1972 թվականին, Կենսաքիմիական Եվրոպական ասոցիացիաների դաշնության կողմից, նրան շնորհվել է Սըր Հանս Կրեբս մեդալ[16]
  • 1977 թվականին, նա ընտրվել է Լոնդոնյան Թագավորական Միության արտասահմանյան անդամ[9]
  • 1985 թվականին, նա պարգևատրվեց Ճապոնիայի մրցանակով
  • 2000 թվականին, Ռաշի Հիմնադրամը, տնօրենների խորհրդի առաջին անդամներից մեկի՝ Կացիրի պատվին ստեղծեց Կացիրի կրթաթոշակային ծրագիր[17]
  • Նա նաև արժանացել է Չերնիխովսկու մրցանակի՝ օրինակելի թարգմանության համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 parish register
  2. 2,0 2,1 2,2 http://www.haaretz.com/hasen/spages/1089023.html
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #140573879 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 199.
  7. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  8. Notable Names Database — 2002.
  9. 9,0 9,1 Arnon, Ruth; Sela, Michael; Shindler, Colin (2016). «Ephraim Katchalski-Katzir. 16 May 1916 — 30 May 2009». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. doi:10.1098/rsbm.2016.0015.
  10. KUnderground group's explosives maker who became president. Theage.com.au. Retrieved on 9 September 2011.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Israel's fourth president, Ephraim Katzir, dies». The Times of India Bennett Coleman & Co. Ltd. 2009 թ․ մայիսի 31. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  12. Katzir bio. Zionism-israel.com. Retrieved on 9 September 2011.
  13. Nurit Katzir Jerusalem Theater Center. Jerusalem.muni.il. Retrieved on 9 September 2011.
  14. 14,0 14,1 Israel's fourth president Ephraim Katzir dies at 93 Արխիվացված 2009-06-02 Wayback Machine Haaretz, 31 May 2009
  15. «Israel Prize recipients in 1959 (in Hebrew)». Israel Prize Official Site. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին.
  16. The International Who's Who 2004. էջ 859.
  17. «Katzir Scholarship Program». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆրայիմ Քացիր» հոդվածին։